Մասկը հայտնել է Tesla Optimus մարդանման ռոբոտի արժեքը (լուսանկարներ)
Photos![Մասկը հայտնել է Tesla Optimus մարդանման ռոբոտի արժեքը (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/28-06-24/41baddbaf2362502c4cfa08cbad3ead3.jpg&w=780)
Հունիսի կեսերին Tesla-ի բաժնետերերի ժողովում Իլոն Մասկը հայտարարել է Optimus Gen 2 մարդանման ռոբոտի թարմացված տարբերակի մասին և հայտարարել դրա արժեքը։ Հումանոիդը նախատեսվում է վաճառել 10 000 ԱՄՆ դոլարով, հայտնում է Ubergizmo պորտալը։
Ըստ Մասկի՝ Optimus Gen 2-ի գինը տատանվելու է 10-20 հազար դոլարի սահմաններում: Այս ռոբոտի ստեղծման հիմնական նպատակն է փոխել աշխատաշուկան և զգալիորեն բարձրացնել Tesla-ի շուկայական արժեքը։
Ընկերությունը հավատարիմ է Optimus-ի ծախսարդյունավետ արտադրությանը, որում մեկ ռոբոտի արժեքը կկազմի մոտ 10 հազար դոլար։ Ծախսերը նվազեցնելու համար ընկերությունը նախատեսում է սկսել զանգվածային արտադրություն: Սկզբում ռոբոտները հասանելի կլինեն լիզինգով, իսկ դրանց ամբողջական վաճառքը սպասվում է 2028-2030 թվականներին։
Բացի այդ, բաժնետերերի տարեկան ժողովում Մասկը հայտարարել է, որ ընկերության գործարանները շուտով կհամալրվեն մի քանի հազար Optimus-ով։ Նրա խոսքով, հաջորդ տարի Tesla-ի ձեռնարկություններում կաշխատի ավելի քան հազար, հնարավոր է` մի քանի հազար ռոբոտ։
![](disc/28-06-24/87a5034d6eebfeba2c2a1ae94cb1a044.jpg)
![](disc/28-06-24/b4d48767700fe3fdce6b426f7880081e.jpg)
![](disc/28-06-24/055c42d98d5054ee9699a5af11efe0cf.jpg)
![](disc/28-06-24/407bbe1b6a9b8fa8bdea1bcae5a0c31d.jpg)
![](disc/28-06-24/d5b5c11ed09a318225e6f763f440eb6c.jpg)
![](disc/28-06-24/577ce8288f96eddfb1a77cc891d53c56.jpg)
![](banners/armflix.jpg)