Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Azerbaijan![Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն](/timthumb.php?src=disc/28-06-24/1ee7e96927c9f928a837a7e4c82e2ed7.jpg&w=780)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել խորհրդարանը՝ «Միլլի մեջլիսը» ցրելու և սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին, գրում է APA-ն։
Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա նոյեմբերին:
Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները միաձայն որոշում էին ընդունել՝ դիմելու Ալիևին «Միլլի մեջլիսը» ցրելու համար։
![](banners/armflix.jpg)