Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Փեզեշկիանը
Iran![Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Փեզեշկիանը](/timthumb.php?src=disc/29-06-24/2ccc5ee5e619960078adbb658826a3a1.jpg&w=780)
Առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշկիանը, ով պատկանում է ռեֆորմիստների թևին, առաջ է անցել պահպանողական Սայիդ Ջալիլիից Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում 12 միլիոն ձայների հաշվարկից հետո (ընդհանուր առմամբ՝ 61 միլիոն ընտրող-խմբ. ): Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
Ինչպես նա հայտարարել է IRIB հեռուստաալիքի եթերում, 58 հազար ընտրատեղամասերից 32,2 հազարում քվեաթերթիկներ մշակելուց հետո Փեզեշկիանը հավաքել է 5 միլիոն ձայն, հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Ջալիլին՝ 4,875 միլիոն ձայն։
Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50%-ից ավելին։ Հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլ, որում կմրցեն առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։
![](banners/armflix.jpg)