Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր
Society![Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր](/timthumb.php?src=disc/29-06-24/386fde4ea8ec5da0f2545b700d7b9447.jpg&w=780)
Հունիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆրանկոֆոնիայի բուլվարի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Գևորգ Արզումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Սեդրակ Ամիլյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Jeep»-ը կողաշրջվել է, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները պատմել են, որ նշված փողոցի արագաչափերը հանելուց հետո ավտովթարների թիվը մեծացել է:
![](banners/armflix.jpg)