Putin: Russia favors complete end to conflict with Ukraine Ararat Mirzoyan receives congressional delegation led by Senator Roger Wicker Putin tells Orban he is ready to discuss 'nuances' of Ukraine conflict Alen Simonyan receives delegation led by U.S. Senator Roger Wicker: We are grateful to USA for continuous support to democratic vision of Armenia We will protect inviolability of Armenia's borders: Chairman of Helsinki Commission USA wants to advance peace process between Armenia and Azerbaijan: Senator Cardin Inter-parliamentary relations and issues of deepening Armenian-American interaction discussed Free Armenian Prisoners: Azerbaijan representative lied about treatment of Ruben Vardanyan detained in Baku Vahagn Khachaturyan sent a congratulatory message to Joe Biden Mirzoyan congratulated US and its people on Independence Day 

Ո՞վ է Ալի Խամենեիի սրտի նախագահի թեկնածուն. «Հրապարակ»

Foreign

Իրանում ավարտվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրությունների երկրորդ փուլ են անցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին եւ առողջապահության նախկին նախարար, ծագումով ադրբեջանցի Մասուդ Փեզեշքիանը։ Իրանում նախագահական ընտրությունների մասին «Հրապարակը» զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։

- Ովքե՞ր են երկրորդ փուլ անցած թեկնածուները։

- Ջալիլին պահպանողականների թեւից է` Իրանի հոգեւոր առաջնորդի վստահելի անձն է եղել եւ հիմնական բանակցողը՝ միջուկային ծրագրերի հետ կապված։ Փեզեշքիանը եղել է Խաթամիի կառավարման շրջանում նախարար. երկուսն էլ բավական ազդեցիկ դեմքեր են Իրանի քաղաքական ներկապնակում։ Ընտրությունների երկրորդ փուլը կլինի այս շաբաթվա վերջին։ Պահպանողականներն արդեն կոչով դիմել են, որ բոլորը միավորվեն, այսինքն՝ մենք տեսանք, որ երրորդ տեղը զբաղեցնող՝ Մեջլիսի խոսնակ Ղալիբաֆը հստակ ասաց, որ ինքն իր ընտրազանգվածին կոչ է անում, որ ընտրեն Ջալիլիին` ինքն ունի մոտ 2 միլիոն ձայն, եւ եթե դա ամբողջովին տան Ջալիլիին. վերջինիս դիրքերը բավական կամրապնդվեն։ Եվ մենք տեսնում ենք նաեւ, որ պահպանողականների թեւի ներկայացուցիչները միավորվում են, փորձում են միավորվել, որպեսզի կարողանան ամեն ինչ անել՝  Ջալիլիի՝ նախագահական ընտրություններում հաղթանակի համար։ Բնականաբար, բարեփոխականներն էլ միավորվում են իրենց թեկնածուի՝ Փեզեշքիանի շուրջ, ու բավականին հետաքրքիր ընտրապայքար է լինելու, որին ականատես կլինենք մոտ օրերս։

- Այսինքն՝ երկրորդ փուլը բավական թեժ է լինելու։

- Այո, բավական թեժ է լինելու, եւ այս պահի դրությամբ, անկեղծ ասած, կանխատեսելը բավականին դժվար է, որովհետեւ երկուսի շուրջ էլ կոնսոլիդանում են, եւ երկրի մի մասը, պահպանողականներին հարելով, պահպանողականներին է ընտրելու, մյուս մասը՝ բարեփոխականներին։ Այսինքն՝ եթե մենք առաջին փուլում տեսանք բավական, չասենք՝ շատ ցածր, բայց ոչ բարձր մասնակցություն, ապա երկրորդ փուլում կտեսնենք բավական ակտիվ մասնակցություն, որովհետեւ հստակ է, որ հիմնական պայքարը լինելու է երկրորդ փուլում։

- Իրանում բավականին երկար ժամանակ ներքին խժդժություններ էին, հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքները պատճառ դառնան երկրում նոր լարվածության առաջացման:

- Եթե թեկնածուներից մեկը գտնի, որ տեղի է ունեցել անարդար իրավիճակ, կարծում եմ, որ մենք որոշակի բողոքի ակցիաների ականատես կլինենք, բայց եթե ամեն ինչ թափանցիկ լինի, եւ իրենք հասկանան, որ, այնուամենայնիվ, մի կողմը հաղթել է, կարծում եմ` այդքան մեծ բողոքներ չեն լինի։ Բայց, կարծում եմ, հիմա լարումն այնքան մեծ է, որ խնդիրների նորից վերհանման հավանականությունը բավականին մեծ է լինելու։

- Իսկ ո՞վ է Իրանի հոգեւոր առաջնորդի սրտի թեկնածուն։

- Այսպես չենք կարող ասել, թե նրա սրտի թեկնածուն ով է, բայց մի բան հստակ է՝ Իրանում ոչ մեկը հենց այնպես անգամ նախագահի թեկնածու չի դառնում։ Այսինքն՝ այն մարդիկ, այն քաղաքացիները, ովքեր դիմում են՝ նախագահի թեկնածու դառնալու, ընտրություններին մասնակցելու համար, Սահմանադրության պահապանների խորհուրդը մաքրում է, զտում․ հազարավոր մարդիկ դիմում են, եւ փաստացի 6 հոգու էին հաստատել։ Եվ եթե այս վեցը հաստատվել են, ապա այս վեցն էլ համակարգի համար մի փոքր ավել, մի փոքր պակաս ընդունելի քաղաքացիներ են։ Բայց, այնուամենայնիվ, Ջալիլին եղել է հոգեւոր առաջնորդի վստահելի անձը, միջուկային ծրագրերում բանակցողը, կարծում եմ՝ նա ավելի շատ հավանություն պետք է տա Ջալիլիին։

- Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ բարեփոխումների վրա դրսից ազդեցությունների հետեւանքով երկրում լարվածություն առաջանա: Ասում էին, որ բարեփոխականներն ավելի լավ են տրամադրված Արեւմուտքի նկատմամբ։

- Իհարկե, բարեփոխականները, օրինակ՝ վերցնենք Խաթամիին, Ռոհանիին, իրենք ավելի հակված են, որ Արեւմուտքի հետ պետք է կարողանան լեզու գտնել եւ Իրանի նկատմամբ ճնշումները, պատժամիջոցները մի փոքր թեթեւացնել, որպեսզի սոցիալ-տնտեսական վիճակը մի փոքր ավելի կայունանա երկրում։ Բայց ես չեմ կարծում, որ տվյալ պահին նրանք կկարողանան ազդեցություն ունենալ ընտրական համակարգի վրա։

- Անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի Իրանի նախագահ, դա ազդեցություն կունենա՞ Իրանի արտաքին քաղաքականության վրա, եւ արդյո՞ք Իրանում անձերը կարող են ազդել քաղաքական գործընթացների զարգացման վրա:

 - Իրանի Իսլամական Հանրապետության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը մշակվում է հոգեւոր առաջնորդի եւ նրա գրասենյակի կողմից՝ նախագահները դրա իրականացնողներն են, այսինքն՝ քաղաքականությունը մշակվում է հոգեւոր առաջնորդի կողմից, նախագահը չի կարող այլ ծրագիր իրականացնել, քան հոգեւոր առաջնորդի ծրագիրն է։ Հոգեւոր առաջնորդը մշակել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը` իր աշխատակազմի հետ միասին։ Չի կարող լինել նման բան, որ, օրինակ, հոգեւոր առաջնորդն ասի՝ մենք չենք համագործակցում Արեւմուտքի հետ, սակայն նախագահն ասի` չէ, ես համաձայն չեմ Ձեզ հետ, ես գնում եմ համագործակցելու։ Նախագահը հոգեւոր առաջնորդի ծրագիրն իրականացնողն է։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
There are Western countries that are paving way for Third World War, Turkey's Erdogan saysKindle users have lost access to their purchased booksPutin: Russia favors complete end to conflict with UkraineA system has been created in Russia that determines a person's location using Wi-Fi with an accuracy of 5-7mArarat Mirzoyan receives congressional delegation led by Senator Roger WickerPutin tells Orban he is ready to discuss 'nuances' of Ukraine conflictOlivier Decottignies congratulated Armenia on Constitution DayAlen Simonyan receives delegation led by U.S. Senator Roger Wicker: We are grateful to USA for continuous support to democratic vision of ArmeniaWe will protect inviolability of Armenia's borders: Chairman of Helsinki CommissionUnited States and our allies are ready to facilitate negotiations: Roger WickerUSA wants to advance peace process between Armenia and Azerbaijan: Senator CardinHungary's Orban says in no position to negotiate between Ukraine and RussiaInter-parliamentary relations and issues of deepening Armenian-American interaction discussedLabour Party wins UK election in a landslideSmoke rises over border as Lebanon's Hezbollah says it launched rockets at Israeli military sitesNow You See Me 3 to hit movie theaters in November 2025Insider unveils full specifications of Samsung Galaxy Z Fold6 and Z Flip6 before presentationFree Armenian Prisoners: Azerbaijan representative lied about treatment of Ruben Vardanyan detained in BakuVahagn Khachaturyan sent a congratulatory message to Joe BidenTurkey revokes radio station for using term 'Armenian Genocide'83.8% of survey respondents in Azerbaijan are in favor of signing peace treaty with ArmeniaMirzoyan congratulated US and its people on Independence DayBritons start voting in election expected to propel Labour to powerErdogan not a possible mediator in Ukraine talks, Kremlin saysBelarus officially becomes SCO 10th memberArmenia greatly values the role of the United States in the peace-building process in our region- Pashinyan to Joe BidenOil Prices UpArmenia does not attend military parade on Belarus liberation 80th anniversaryMore than 1.3 million people affected by Bangladesh floodsArmenia official: We highly appreciate consistent US efforts aimed at implementing the peace agendaArmenia FM: Azerbaijan creates artificial obstacles for inhibiting signing of peace agreementBloomberg: China developing attack drones for Russia, US allies sayArarat Mirzoyan laid wreath at 'Heroes Square' memorial complex in TbilisiTransport unblocking can be economically beneficial even for countries in large region: MirzoyanAmeriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori RegionFM: Georgia welcomes Armenia, Azerbaijan decision to start border delimitation processRussia MFA: Baltic countries are taking destructive line, trying to ‘cut off’ Armenia from MoscowUS Embassy in Armenia celebrates Independence DayArmenia Security Council head: We have entered substantive phase with US on new nuclear plant constructionVassilis Maragos: EU monitoring mission’s presence in Armenia already gives very concrete resultsArmenia soldier dies from gunshot woundUSA will continue to work towards specific meetings with Armenia and Azerbaijan within framework of NATO summit: PatelBipartisan US congressional delegation led by Senator Roger Wicker visiting ArmeniaRolls-Royce hybrid stealth engine to make NATO armored vehicles less detectableNewspaper: Armenia’s Pashinyan being pushed into arms of Russia’s PutinDollar gains, euro loses value in ArmeniaThe New York Times: Israel generals favor ceasefire with HamasScammers of €70M are caught in SpainHungary PM tells why he came to KyivEuro-2024. The 1/8 finals are coming to an end
Most Popular