Հայկ Մամիջանյանն իր պարգևավճարը փոխանցում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին» ՔՊ խմբակն իր վարչապետացուով դեռ իշխանության է, վայելում է կյանքը, հարստանում, թալանում երկիրը. Ջուլֆալակյան Երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, ընկերությունը պետք է տուգանվի․ ՀԾԿՀ նախագահ Խանութներում բնական կաթնամթերքը կդրվի կանաչ դարակաշարում, իսկ կաթային փոխարինիչովը՝ նարնջագույն դարակաշարում (տեսանյութ) Մեղադրանք է ներկայացվել 8 անձանց. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կաշառքի գործով կալանավորվեց «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը. NEWS.am «ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցը հեռացվել է իր խախտված իրավունքների մասին խոսելուց հետո. Hetq.am Երբեք չեմ փոշմանի, դեռ քիչ եմ արել. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին․ 168.am ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպել են ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ ՀՀ մարզերում անվճար լողի պարապմունքներ կկազմակերպվեն. փորձնական ծրագիրը հաստատվել է 

Ո՞վ է Ալի Խամենեիի սրտի նախագահի թեկնածուն. «Հրապարակ»

Արտաքին Քաղաքական

Իրանում ավարտվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրությունների երկրորդ փուլ են անցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին եւ առողջապահության նախկին նախարար, ծագումով ադրբեջանցի Մասուդ Փեզեշքիանը։ Իրանում նախագահական ընտրությունների մասին «Հրապարակը» զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։

- Ովքե՞ր են երկրորդ փուլ անցած թեկնածուները։

- Ջալիլին պահպանողականների թեւից է` Իրանի հոգեւոր առաջնորդի վստահելի անձն է եղել եւ հիմնական բանակցողը՝ միջուկային ծրագրերի հետ կապված։ Փեզեշքիանը եղել է Խաթամիի կառավարման շրջանում նախարար. երկուսն էլ բավական ազդեցիկ դեմքեր են Իրանի քաղաքական ներկապնակում։ Ընտրությունների երկրորդ փուլը կլինի այս շաբաթվա վերջին։ Պահպանողականներն արդեն կոչով դիմել են, որ բոլորը միավորվեն, այսինքն՝ մենք տեսանք, որ երրորդ տեղը զբաղեցնող՝ Մեջլիսի խոսնակ Ղալիբաֆը հստակ ասաց, որ ինքն իր ընտրազանգվածին կոչ է անում, որ ընտրեն Ջալիլիին` ինքն ունի մոտ 2 միլիոն ձայն, եւ եթե դա ամբողջովին տան Ջալիլիին. վերջինիս դիրքերը բավական կամրապնդվեն։ Եվ մենք տեսնում ենք նաեւ, որ պահպանողականների թեւի ներկայացուցիչները միավորվում են, փորձում են միավորվել, որպեսզի կարողանան ամեն ինչ անել՝  Ջալիլիի՝ նախագահական ընտրություններում հաղթանակի համար։ Բնականաբար, բարեփոխականներն էլ միավորվում են իրենց թեկնածուի՝ Փեզեշքիանի շուրջ, ու բավականին հետաքրքիր ընտրապայքար է լինելու, որին ականատես կլինենք մոտ օրերս։

- Այսինքն՝ երկրորդ փուլը բավական թեժ է լինելու։

- Այո, բավական թեժ է լինելու, եւ այս պահի դրությամբ, անկեղծ ասած, կանխատեսելը բավականին դժվար է, որովհետեւ երկուսի շուրջ էլ կոնսոլիդանում են, եւ երկրի մի մասը, պահպանողականներին հարելով, պահպանողականներին է ընտրելու, մյուս մասը՝ բարեփոխականներին։ Այսինքն՝ եթե մենք առաջին փուլում տեսանք բավական, չասենք՝ շատ ցածր, բայց ոչ բարձր մասնակցություն, ապա երկրորդ փուլում կտեսնենք բավական ակտիվ մասնակցություն, որովհետեւ հստակ է, որ հիմնական պայքարը լինելու է երկրորդ փուլում։

- Իրանում բավականին երկար ժամանակ ներքին խժդժություններ էին, հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքները պատճառ դառնան երկրում նոր լարվածության առաջացման:

- Եթե թեկնածուներից մեկը գտնի, որ տեղի է ունեցել անարդար իրավիճակ, կարծում եմ, որ մենք որոշակի բողոքի ակցիաների ականատես կլինենք, բայց եթե ամեն ինչ թափանցիկ լինի, եւ իրենք հասկանան, որ, այնուամենայնիվ, մի կողմը հաղթել է, կարծում եմ` այդքան մեծ բողոքներ չեն լինի։ Բայց, կարծում եմ, հիմա լարումն այնքան մեծ է, որ խնդիրների նորից վերհանման հավանականությունը բավականին մեծ է լինելու։

- Իսկ ո՞վ է Իրանի հոգեւոր առաջնորդի սրտի թեկնածուն։

- Այսպես չենք կարող ասել, թե նրա սրտի թեկնածուն ով է, բայց մի բան հստակ է՝ Իրանում ոչ մեկը հենց այնպես անգամ նախագահի թեկնածու չի դառնում։ Այսինքն՝ այն մարդիկ, այն քաղաքացիները, ովքեր դիմում են՝ նախագահի թեկնածու դառնալու, ընտրություններին մասնակցելու համար, Սահմանադրության պահապանների խորհուրդը մաքրում է, զտում․ հազարավոր մարդիկ դիմում են, եւ փաստացի 6 հոգու էին հաստատել։ Եվ եթե այս վեցը հաստատվել են, ապա այս վեցն էլ համակարգի համար մի փոքր ավել, մի փոքր պակաս ընդունելի քաղաքացիներ են։ Բայց, այնուամենայնիվ, Ջալիլին եղել է հոգեւոր առաջնորդի վստահելի անձը, միջուկային ծրագրերում բանակցողը, կարծում եմ՝ նա ավելի շատ հավանություն պետք է տա Ջալիլիին։

- Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ բարեփոխումների վրա դրսից ազդեցությունների հետեւանքով երկրում լարվածություն առաջանա: Ասում էին, որ բարեփոխականներն ավելի լավ են տրամադրված Արեւմուտքի նկատմամբ։

- Իհարկե, բարեփոխականները, օրինակ՝ վերցնենք Խաթամիին, Ռոհանիին, իրենք ավելի հակված են, որ Արեւմուտքի հետ պետք է կարողանան լեզու գտնել եւ Իրանի նկատմամբ ճնշումները, պատժամիջոցները մի փոքր թեթեւացնել, որպեսզի սոցիալ-տնտեսական վիճակը մի փոքր ավելի կայունանա երկրում։ Բայց ես չեմ կարծում, որ տվյալ պահին նրանք կկարողանան ազդեցություն ունենալ ընտրական համակարգի վրա։

- Անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի Իրանի նախագահ, դա ազդեցություն կունենա՞ Իրանի արտաքին քաղաքականության վրա, եւ արդյո՞ք Իրանում անձերը կարող են ազդել քաղաքական գործընթացների զարգացման վրա:

 - Իրանի Իսլամական Հանրապետության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը մշակվում է հոգեւոր առաջնորդի եւ նրա գրասենյակի կողմից՝ նախագահները դրա իրականացնողներն են, այսինքն՝ քաղաքականությունը մշակվում է հոգեւոր առաջնորդի կողմից, նախագահը չի կարող այլ ծրագիր իրականացնել, քան հոգեւոր առաջնորդի ծրագիրն է։ Հոգեւոր առաջնորդը մշակել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը` իր աշխատակազմի հետ միասին։ Չի կարող լինել նման բան, որ, օրինակ, հոգեւոր առաջնորդն ասի՝ մենք չենք համագործակցում Արեւմուտքի հետ, սակայն նախագահն ասի` չէ, ես համաձայն չեմ Ձեզ հետ, ես գնում եմ համագործակցելու։ Նախագահը հոգեւոր առաջնորդի ծրագիրն իրականացնողն է։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայկ Մամիջանյանն իր պարգևավճարը փոխանցում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին» ՔՊ խմբակն իր վարչապետացուով դեռ իշխանության է, վայելում է կյանքը, հարստանում, թալանում երկիրը. Ջուլֆալակյան Երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, ընկերությունը պետք է տուգանվի․ ՀԾԿՀ նախագահ Խանութներում բնական կաթնամթերքը կդրվի կանաչ դարակաշարում, իսկ կաթային փոխարինիչովը՝ նարնջագույն դարակաշարում (տեսանյութ)Մեղադրանք է ներկայացվել 8 անձանց. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելԴիմում Նիկոլ Փաշինյանին․ «Միասին» շարժումԿենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի. Արցախի ՄԻՊ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կաշառքի գործով կալանավորվեց «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը. NEWS.am Գևորգ Պապոյանը ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին «ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցը հեռացվել է իր խախտված իրավունքների մասին խոսելուց հետո. Hetq.am Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամԵրբեք չեմ փոշմանի, դեռ քիչ եմ արել. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին․ 168.am ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպել են ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին ՀՀ մարզերում անվճար լողի պարապմունքներ կկազմակերպվեն. փորձնական ծրագիրը հաստատվել է Ձերբակալության մասին լուրերը սուտ են. մեքենան տուգանային հրապարակ են տարել գուցե գաղտնալսող սարք տեղադրելու համար. մանրամասներԵրևանի 27 փողոցներ կասֆալտապատվեն. կառավարությունը գումար հատկացրեց. Փաշինյանը թվարկեց դրանք Բաքուն գնահատում է ԱՄՆ-ի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Ալիևը շնորհավորել է ԲայդենինՆոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում մոդուլային դպրոց կկառուցվի Քննարկվել են Խորանաշատ վանական համալիրի վերականգնման հնարավորությունները Թաքեր Կարլսոնը հարցազրույց կունենա Վոլոդիմիր Զելենսկու հետ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է կանանց և ընկերուհիներին հրավիրել հավաքականի ճամբար մինչև Եվրո-2024-ի ավարտը Լավ, անցանք կենացների, ի՞նչ եք երեսուն տարի արել Արցախը պահելու համար. Զարեհ Սինանյան (տեսանյութ)Հունիսի 12-ին ձեռքի վնասվածք ստացած քաղաքացին ապաքինման փուլում է. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)Եթե վարչապետը որոշի ինձ ազատել աշխատանքից, ուրեմն չեմ համապատասխանի պահանջվող որակին. Ավանեսյան (տեսանյութ) Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ԲՏԱ փոխնախարար Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալը. «Ազատության» Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ23 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ 300 հազարական դրամական աջակցություն կստանան մինչև օգոստոս Կառավարության որոշման հետևանքով վտանգվում է Կոնդի եկեղեցին. Hraparak.amՍրբազանի հետ հանդիպումն անցել է բուռն մթնոլորտում. խորհրդի ձևավորումը հետաձգվել է. «Հրապարակ»Ֆրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. BloombergԲա երեխուս ինչի՞ տարաք Ղարաբաղ ու հոշոտեցիք, եթե հիմա ասում եք, որ Ադրբեջան է. զինվորի մայր (տեսանյութ) Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից «Աբովյան» ՔԿՀ-ում դպրոցի մասնաշենքը և անչափահասների տեղամասը վերափոխվել է կանանց տեղամասի. նոր գույք է գնվել Ինքնшսպшնություն՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմին Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ մանրամասներ Փաշինյանը քաղաքապետարանի գործառույթն էլ «յուրացրեց»․ սկսեց թվարկել Երևանի բարեկարգվող փողոցները (տեսանյութ)Ավինյանին ու իր հետ եղած խմբին հրավիրում եմ քանդված փողոցները տեսնելու. Անի Կաղինյան (լուսանկարներ)Նավթի գներն աճել են ՄԻՊ-ի միջամտությամբ զինծառայողը անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո ՀՀ-Նիդերլանդներ հարաբերությունները վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան«Հրապարակ». Աննա Վարդապետյանը ստում էԿալանավորվել է կանանց ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող անձը Լուսինե Պետրոսյանը` Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուՇնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և ԱՄՆ-ի ժողովրդին խաղաղություն և բարօրություն. ՓաշինյանՈվքե՞ր և ի՞նչ չափով փոխհատուցում կստանան ջրհեղեղի հետևանքով առաջացած աղետի գոտում (տեսանյութ)
Ամենադիտված