Ինչ իրավիճակ է Սյունիքում. մանրամասնում է մարզպետը Հունան Պողոսյանը
БлогосфераՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
«ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։
Իսկ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։
Մարզի բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- գրել է Պողոսյանը: