Քանի անգամ կանխեցիր թշնամու մուտքը պոստիդ տարածք. խոսքեր չունեմ ուղղակի ասելու. Տիգրան Աբրահամյան
Блогосфера«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արթուր ջան, խոսքեր չունեմ ուղղակի ասելու։ Ինչերի մեջով անցար։
2014-2016 դիվերսիոն պատերազմ։ Քանի անգամ ընկերներիդ հետ թշնամուն ջարդեցիր՝ կանխեցիր դրանց մուտքը պոստիդ տարածք։
Ապրիլյան պատերազմի սխրանքներիդ մասին չեմ խոսում՝ սպայական կոչում, Մարտական խաչ 2-րդ աստիճան։
Պատերազմից հետո որպես սպա մնացիր զինված ուժերում։ Թե ինչ բոյեր ես տվել այս օրերին Աստված գիտի, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին։
Աստված քո և եղբորդ հոգին լուսավորի,-ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը» ։