Վահե Էնֆիաջյանն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել պատիժ՝ ազատազրկում 20 տարի կամ ցմահ
Общество![Վահե Էնֆիաջյանն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել պատիժ՝ ազատազրկում 20 տարի կամ ցմահ](/timthumb.php?src=disc/10-12-20/beddebb3bbc8ee4cc4bbd35b92c9256b.jpg&w=780)
Այսօր իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու և սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
«Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն։
Հ․Գ․ Պատահական չէ, որ հենց այսօր եմ հանդես եկել այս նախաձեռնությամբ»,-գրել է նա։
![](banners/armflix.jpg)