Առգրավվել է 409 հատ, 172 կգ քաշով սիգ. ԲԸՏՄ
Общество![Առգրավվել է 409 հատ, 172 կգ քաշով սիգ. ԲԸՏՄ](/timthumb.php?src=disc/29-12-20/4e72a0465dcda6dca3ed480b4947d9ee.jpg&w=780)
2020 թվականի դեկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում «Սևանի ՃՈ», «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 4 դեպքով առգրավվել է 409 հատ, 172 կգ ընդհանուր քաշով «Սիգ» տեսակի ձուկ, ինչպես նաև Սևանա լճից դուրս է բերվել 15 հատ, շուրջ 1300 մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց:
Տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավված ձկները հանձնել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ և ՀՀ պաշտպանության նախարարություն:
![](banners/armflix.jpg)