Մենք ֆուտբոլը աշխարհում իրեն արժանի տեղում կդնենք․ Սուպեր լիգայի նախագահ
Спорт![Մենք ֆուտբոլը աշխարհում իրեն արժանի տեղում կդնենք․ Սուպեր լիգայի նախագահ](/timthumb.php?src=disc/19-04-21/85ba44066bf3530a5f325258397fe54a.jpg&w=780)
Ֆուտբոլային եվրոպական նոր ակումբի՝ Սուպեր լիգայի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ այս բարեփոխումը կօգնի՝ ֆուտբոլը հասցնելու աշխարհում իր արժանի տեղին: Երկուշաբթի գիշերը Սուպեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակեց մասնակից 12 ակումբների ձևաչափը և անունները:
«Մենք կօգնենք ֆուտբոլին բոլոր մակարդակներում և այն կդնենք աշխարհում իր արժանի տեղում: Ֆուտբոլը աշխարհում միակ գլոբալ մարզաձևն է, որն ունի ավելի քան չորս միլիարդ երկրպագու, և մեր՝ մեծ ակումբների պարտականությունն է բավարարել նրանց ցանկությունները», - Պերեսին մեջբերում է մրցաշարի կայքը: Սուպեր լիգայի փոխնախագահներն են «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Ագնելին և «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջոել Գլեյզերը։
«Մեր 12 հիմնադիր ակումբները ներկայացնում են միլիարդավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից և 99 եվրոպական գավաթներ: Մենք հավաքվել ենք այս կարևոր հանգույցում՝ օգնելու փոխակերպել մրցակցային եվրոպական ակումբային ֆուտբոլային միջավայրը, մեր սիրելի խաղը դնել երկարաժամկետ կայուն հիմքերի վրա և ապահովել երկրպագուներին սիրողական խաղացողների և ակումբների ամենաբարձր մակարդակի կանոնավոր խաղերով, որոնք կխթանեն խաղի նկատմամբ նրանց կիրքը՝ ապահովելով հետաքրքիր օրինակներ», - ասել է Ագնելին:
«Սուպեր լիգան, միավորելով ամենամեծ ակումբներին և խաղացողներին, որոնք պետք է խաղան ամբողջ մրցաշրջանում, եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ նոր գլուխ կսկսի», - ասել է Գլեյզերը:
![](banners/armflix.jpg)