Պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել. Արուսյակ Ջուլհակյան
Политические![Պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել. Արուսյակ Ջուլհակյան](/timthumb.php?src=disc/03-05-21/db1f84cc9cc4d2e948b323799acf750e.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետությունն ունեցել է շատ բարդ տարի, որը սկսվել է կորոնավիրուսային աղետով և ավարտվել մի խայտառակ արհավիրքով՝ պատերազմով, որն աննախադեպ էր ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Նման պատերազմ դեռ չէր եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Այդ պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել, այդ պատերազմում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը ու հայտնվել է բավականին հստակ պատճառներով, որովհետև ժամանակին համարձակություն է ունեցել կանգնելու Արցախի եղբայրների կողքին, համարձակություն է ունեցել պնդելու, որ հայ ժողովուրդը կարող է ու պետք է պայքարի իր էքզիստենցիալ իրավունքների, կյանքի համար, որ պետք է պայքարի իր հողում խաղաղ ու արժանապատիվ ապրելու համար», -ասել է նա:
Դիտարկմանը, որ իրենք կասկածի տակ են դրել Հայաստանի և Արցախի ապագան՝ հաշվի առնելով նախընտրական կարգախոսի ընտրությունը, Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իրենց կառավարման հետևանքով չի եղել Հայաստանի և Արցախի ապագայի կասկածի տակ դնելը։
![](banners/armflix.jpg)