Парламент Армении одобрил ряд законодательных поправок к действующим законам Пашинян – Хаменеи: Армения и ее народ являются хорошим другом и соседом в этот трудный для Ирана период Армения готова расширить сотрудничество с Люксембургом без каких-либо ограничений: спикер парламента В Тегеране проходит церемония прощания с президентом Раиси, главой МИД страны и другими лицами В рамках Международной конференции по ядерной безопасности принято совместное заявление Министр внутренних дел Армении принял делегацию, возглавляемую заместителем госсекретаря США Специальный вечер ARARAT по случаю 100-летия маэстро Шарля Азнавура Армен Григорян и Хамад Хамис аль-Кубаиси обсудили перспективы развития армяно- катарских отношений Министр ИД Армении встретился с секретарем Организации Договора о всеобъемлющем запрещении ядерных испытаний Генеральный секретарь ООН выразил соболезнования народу и правительству Ирана 

Համարեք, որ ես եմ հորդորել ՀԽ անդամներին` գրելու հրաժարականի դիմումներ. Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ

Общество

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ:

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հանդիպումը տեղի է ունենում գիտխորհրդի անդամների և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ցանկությամբ՝ նշելով, որ բացառիկ դեպքերից է, երբ ցանկությունները համընկնում են:

Վահրամ Դումանյանը փաստեց, որ հանդիպման կարիքը կար, քանի որ կա ցանկություն՝ խոսելու ակնհայտ փաստերից, հանրայնացնելու դրանք, քանի որ մամուլում հակասական տեղեկատվություններ են շրջանառվում:

Խոսելով ԵՊՀ-ին առնչվող գործընթացների մասին, որոնք իրականացվել են իր՝ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո, Վ. Դումանյանն ասաց, որ նախևառաջ շատ օպերատիվ համալրվել է ՀԽ կազմը՝ առանց նախագահի, որը պետք է ընտրվեր անդամների կողմից:

«Մեկ ամիս անց՝ երկար քննարկումներից հետո, հրավիրվեց նիստ, որտեղ պետք է ընտրվեր նախագահ: Շատ բարդ ժամանակահատվածում ես խնդրեցի հիմնադրի և լիազոր մարմնի կողմից ընտրված անդամներին, որ ներկայանան նիստի: Առաջադրվեցին թեկնածուներ»,- ասաց նախարարը և հավելեց, որ, այսպես ասած, իշխանական թևը ոչ ոքի չառաջադրեց, այլ պաշտպանեց թեկնածուներից մեկին, այն մեկին, որը կրթության ոլորտի ներկայացուցիչ է, որի սաները եղել են մեր լավագույն ուսանողներից՝ չնայած կային ենթադրություններ, թե նախարարը թեկնածու ունի:

Վահրամ Դումանյանը, շարունակելով ներկայացնել գործընթացները, ասաց, որ այդ նիստին նախագահ չընտրվեց, բայց արագորեն փոխվեց աշխատակարգը, քանի որ խնդիր կար նիստ հրավիրելու. պարզ չէր, թե ով կարող է հրավիրել նիստ, եթե ՀԽ-ն նախագահ չունի, և ըստ փոփոխության՝ որոշվեց լիազորել քարտուղարին. «Չնայած արդեն հարց էր առաջանում, թե ինչու չէր կարելի նույն ընթացակարգով նորից նիստ հրավիրել»:

Նախարարը նշեց, որ որոշումից հետո ստեղծվեց նոր հաստիք՝ ՀԽ նախագահի պաշտոնակատար՝ չնայած, որ նման հաստիք, ըստ էության, չկա. «Այնուհետև մենք ուսումնասիրեցինք և հասկացանք, որ նիստի ժամանակ քննարկված հարցը մեկ այլ բովանդակություն ունի, ԵՊՀ կայքում հրապարակված որոշումը՝ մեկ այլ: Այսինքն՝ ՀԽ-ի կողմից չէր ընդունվել այն փաստաթուղթը, ինչը հրապարակվել էր կայքում»:

Վահրամ Դումանյանն ասաց, որ նիստի մթնոլորտը լիազոր մարմնի և հիմնադրի կողմից առաջադրված անդամների շրջանում լավ տպավորություն չէր թողել, իսկ երբ հրավիրվել էր երկրորդ նիստը, նույն անդամների համար զարմանալիորեն օրակարգից բացակայում էր նախագահի ընտրության հարցը. «Մարդիկ, իրոք, ցանկություն չունեին մասնակցելու այդ նիստին, իսկ ես չէի կարող խնդրել, բարոյական ճնշում գործադրել և ասել, որ ներկայանային նիստի: Նրանցից ամեն մեկը մի ոլորտի պատասխանատու է և այդքան ժամանակ չունի՝ մասնակցելու երկար քննարկումների»:

Վ. Դումանյանի ներկայացմամբ, երբ նորից ուղարկվում է ծանուցում , որ տեղի է ունենալու նիստ՝ նույն օրակարգով. «Այդ ժամանակ առաջացավ ցանկություն նոր խորհուրդ ունենալու: Մթնոլորտը լավագույնը չէր, չեմ թաքցնում: Նպատակը ոչ թե փակուղի տանելն էր, այլ ավելի գործնական, ավելի աշխատանքային մթնոլորտ ձևավորելն էր՝ ի շահ համալսարանի»:

Նա հիշեցրեց, որ եղան ՀԽ անդամների լիազորությունները դադարեցնելու դիմումներ, հետո նախագահը երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքն ուղարկեց ՍԴ, իսկ ապրիլի 22-ին ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ներկայացրեց հրաժարականի դիմում, որը, ըստ նախարարի, առաջացրեց անլուծելի խնդիր:

Անդրադառնալով կառավարության ընդունած որոշմանը՝ նախարարն ասաց, որ այն վերաբերում է միայն մեկ հարցի` ովքեր պետք է լինեն ՀԽ կազմում. «Ես չեմ թաքցրել և չեմ թաքցնում, որ ՀԽ-ում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ»: Վահրամ Դումանյանն ասաց, որ կա խնդիր, որն առաջարկվել է լուծել գործող օրենքների շրջանակում:

Անցնելով հարցուպատասխանի ձևաչափին՝ նախարարին իր հարցերն ուղղեց ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ նախարարի հնչեցրած առանցքային մտքերից որևէ մեկն իրականության հետ աղերս չունի. «Ես տեսա մանիպուլյացիա, նկատեցի արդարացում, բայց որևէ բովանդակություն ունեցող գործընթացի վերաբերյալ գնահատական և հիմնավորում չտեսա»:

Նա փաստեց, որ ՀԽ անդամները պարտավոր էին իրականացնել իրենց լիազորությունները, և որ պետք չէր նրանց ընդառաջ գնալ. «Դա միևնույնն է, թե Դուք մի օր նեղվեք և Ձեր պարտականությունները չկատարեք»: Վահե Հովհաննիսյանն արձանագրեց, որ ՀԽ «իշխանական թևի» ներկայացուցիչները հրաժարական են տվել, բացի մեկ հոգուց՝ Ավետ Քերոբյանից, և նշեց, որ համալսարանական անդամները երբեք խտրական չեն եղել նախագահի ընտրության հարցում. «Ասում եք՝ առաջացել է ճգնաժամ, չառաջացնեիք, պարո՛ն Դումանյան»:

Վահե Հովհաննիսյանի փաստմամբ, ճգնաժամը խորանում է, քանի որ երբ Սահմանադրական դատարանում վիճարկվում է նորմը, երբ բավարար հիմքեր կան, որ ՍԴ-ում կվիճարկվի նաև կառավարության որոշումը, ստեղծվում է տուրբուլենտ վիճակ. «Եկեք գանք ռացիոնալ դաշտ և գործենք»: Նա ասաց, որ փոփոխությունները պետք է իրականացվեն՝ ելնելով ներքին պահանջարկից: Նա հետաքրքրվեց՝ նախարարը պատրաստվո՞ւմ է գալ ռացիոնալ դաշտ և քայլեր ձեռնարկել իրավիճակը հանգուցալուծելու համար:

Վահրամ Դումանյանն ասաց, որ արդարացման ցանկություն և միտում չի եղել, բացի դրանից՝ փաստեց, որ ինքը գտնվում է ռացիոնալ դաշտում. «Հարցը գտնվում է ՍԴ-ում, բայց քանի դեռ չկա որոշում, պետք չէ պնդել: Մինչև ՍԴ-ի որոշումը՝ գործում են այլ օրենքներ: Իսկ մենք փորձում ենք լուծել խնդիրը եղած օրենքների շրջանակում»:

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը հետաքրքրվեց, թե նախարարի կողմից ՀԽ այն անդամներին, որոնք նշանակված են եղել լիազոր մարմնի և հիմնադրի կողմից, դիմում գրելու ու ՀԽ անդամության լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ, հորդոր կամ դիմում եղե՞լ է, թե՞ ոչ, թե ինչո՞ւ էին այդ անդամների դիմումները նույնաբովանդակ, թե ինչո՞ւ վարչապետին մակագրված դիմումների մասին ՀԽ մյուս անդամները տեղեկացվել են նախարարի խորհրդականի կողմից:

Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ասաց, որ հասկանալի է հետաքրքրասիրությունը, թե երբ և ինչպես որոշվեց. «Համարեք, որ այո՛: Գաղափարն իմն է եղել, թե ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել: Համարեք այդպես: Որևիցե մեկի նկատմամբ ճնշում չի եղել, բայց ասել, որ քննարկում չի եղել, սխալ է: Այո՛, ցանկացած հարց, ցանկացած որոշում քննարկվում է»:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հարցրեց նախարարին, թե իր պատկերացումներն ակադեմիական ազատության և բուհական ինքնավարության վերաբերյալ համընկնո՞ւմ են մինչև նախարար դառնալու պատկերացումների հետ, ապա հետաքրքրվեց, թե «e-draft»-ում տեղադրված որոշման նախագիծն ինչո՞ւ է նշված ժամկետից շուտ ընդունվել: Նա հարցրեց նաև, թե ինչո՞ւ է նախարարը ժամկետ նշել, թե երբ կընտրվի ռեկտորը, և հնչեցրեց հռետորական հարց. ժամանակը չէ՞ դադարեցնել ձևականությունները և հայտարարել, որ ցանկություն կա համալսարանում իրականացնելու ուղղահայաց կառավարում, միանգամից ռեկտոր նշանակել:

Վահրամ Դումանյանը հիշեց 2006 թ., երբ մամուլում լուրեր էին շրջանառվել, թե ԵՊՀ-ում կեղծվել է ռեկտորի ընտրությունը, բայց որևէ մեկը չի անդրադարձել ակադեմիական ազատությանը, բուհական ինքնավարությանը, երբ ՀԽ-ի անդամների կազմը փոխվում էր մի քանի օր առաջ. «Այս դահլիճում մենք հանդուրժել ենք ՀԵՀ-ին գումար վճարելը, երբ զինապարտության մասին օրենք էր ընդունվում, ես չէի ընդունում և հիմա էլ չեմ ընդունում: Բուհի ինքնավարությունը չի սկսվում և ավարտվում, թե ռեկտորն ինչ մեխանիզմով կընտրվի, այլ նաև այն հարցերում, որոնք թվարկեցի»:

Անդրադառնալով կառավարության որոշման նախագծի ընդունմանը՝ Վահրամ Դումանյանն ասաց, որ նման դեպքեր եղել են և կարող է լինել բացառիկ դեպքերում: Ինչ վերաբերվում է ռեկտորի ընտրության ժամկետից խոսելու մասին, նա ասաց, որ ի պատասխան լրագրողի հարցին՝ պատասխանել է, թե երբ օրենքն ուժի մեջ մտնի, կանցկացվի ընտրություն: Վահրամ Դումանյանն ասաց, որ բոլորը պետք է հավատան, որ բոլորը ցանկանում են բուհը զարգանա, և պետք չէ արհեստականորեն բաժանել իշխանություններին և համալսարանականներին:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը հետաքրքրվեց, թե միջազգային ի՞նչ չափանիշներ կան՝ կապված ՀԽ կազմի համամասնության հետ, որին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ասաց, որ կան բազմաթիվ առաջատար բուհեր, որոնց ՀԽ կազմում կա մեկ ուսանող, կամ կա ավարտած ուսանող, բայց 25 % ուսանողների մասնակցություն չկա:

Վահրամ Դումանյանը հարց ուղղեց ԵՊՀ գիտխորհրդի անդամներին, թե պե՞տք չէ արդյոք դիմել ՍԴ՝ նշելով, որ 2006 թ. խախտվել է բուհի ինքնավարությունը, որ խորհրդի կազմը փոխվել է 1-2 օր առաջ, կասկածելի քվեարկություն է եղել, դիմել պարզապես պատմության համար:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը վիրավորանքը հայտնեց Վ. Դումանյանի կարծիքի վերաբերյալ, թե եղել են կեղծ ընտրություններ, ապա հետաքրքրվեց, թե նախարարը չի կարծում արդյոք, որ ճգնաժամը սկսվել է այն օրից, երբ եկավ նոր իշխանությունը և սկսեց վարկաբեկել համալսարանը, չանցկացրեց ռեկտորի ընտրությունը, նշանակեց պաշտոնակատար:

Վ. Դումանյանն ասաց, որ կեղծ ընտրությունները ոչ թե իր պնդումն է, այլ մամուլում շրջանառվող տեղեկությունները, բացի դրանից՝ նշեց, որ նախարարությունը չի անցկացնում ռեկտորի ընտրությունը, և փաստեց, որ այո՛, ուշացվել է ռեկտորի ընտրությունը, որից տուժում է համալսարանը. «Այո համալսարանին շտապ պետք է ռեկտոր: Ժ.պ.-ների ինստիտուտն անընդունելի է»:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, կարևորելով ճգնաժամի հանգուցալուծումը, փաստեց, որ ռեկտորի նշանակումը գործիքներից մեկն է, ինչը կարելի է իրականացնել կառավարության որոշմամբ:

Վահրամ Դումանյանն ասաց, որ իրեն հաջողվել է նոր օրենքում ամրագրել ԵՊՀ-ի հատուկ կարգավիճակը, ինչը հնարավորություն կտա հետագայում միշտ ընդունելու առանձնահատուկ որոշումներ:

ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանը, դիմելով նախարարին, խնդրեց հստակորեն պատասխանել, թե ՀԽ որևէ անդամի լիազորությունները դադարեցնելու համար կոչ, հորդոր կամ դիմում եղե՞լ է: Բացի դրանից՝ նա փաստեց, որ կառավարման ճգնաժամը ստեղծվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, երբ համալսարանականների մոտ անվստահություն առաջացավ՝ կապված մի շարք գործընթացների հետ: Դավիթ Ափոյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Վահրամ Դումանյանը եղել ՀԽ անդամ, եթե գտնում է, որ հիմնարկի ներկայացուցիչը չպետք է ներգրավված լինի, և հարցրեց, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կարծիք ունի այս որոշումների վերաբերյալ, և հորդորեց տեղեկացնել, որ ԵՊՀ-ն նրա «դուքյանը չէ»:

Վահրամ Դումանյանը նշեց, որ եկել է ՀԽ նիստերին և կոնկրետ հարցեր բարձրացրեց: Նա ասաց Դավիթ Ափոյանին, թե կարող է իր խնդիրը լուծված համարել. «Ես չեմ պատրաստվում գնալ և Ձեր ասածներըհաղորդել վարչապետին: Անկախ ամեն ինչից՝ եղեք կորեկտ: Ես ավելի սուր հարցեր եմ բարձրացրել իմ գնահատմամբ, քան դուք»:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ ճգնաժամը լուծելու համար պետք էր շատ արագ համալրել ՀԽ կազմը, որպեսզի համալսարանը զրկված չլինի բարձրագույն կառավարման մարմնից, բացի դրանից՝ մատնանշեց, որ բոլոր այս գործընթացները հանգեցնում են մտքին, որ կա որոշում հնարավորինս կազմալուծելու կառավարումը: Նա հետաքրքրվեց, որ եթե նույնիսկ նպատակները բարի են, ապա արդյո՞ք դրանք պետք է իրականացվեն անօրինական ձևաչափով: Նա խոսեց իրավական գործընթացների մասին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե որոշումն ուժի մեջ մտնի, իսկ հետո պարզվի, որ նորմը հակասահմանադրական է:

Գագիկ Ղազինյանն ասաց, որ ակնհայտ է դառնում, որ այս ամբողջ գործընթացներն իրականացվում են՝ ունենալու հնարավորինս մեծ իշխանություն բուհերի նկատմամբ. «Ճիշտ կլիներ, որ այս որոշումը չլիներ, այլ գործող օրենքով կազմավորվեր ՀԽ-ն, իրականացվեր ռեկտորի ընտրություն»:

Վահրամ Դումանյանն էլ վստահեցրեց, որ ի դեպ, համալսարանի գիտական խորհուրդն այն վայրն է, որտեղ միշտ չէ, որ ձայների մեծամասնությամբ պետք է լուծվեն հարցերը, այլ պետք է լինի գիտական միտք. «Մի անգամ ասել եմ, ԵՊՀ-ում ավելի շատ պետք է գործի ավանդույթի ուժը, քան օրենքի տառին համապատասխան գործողությունը: Ավանդույթն էլ պետք է լինի օրենքի շրջանակում: Այդ ավանդույթին շատ մեծ տեղ պետք է տանք»:

Բուհերի խորհուրդների մասին խոսելով՝ նախարարն ասաց, որ դեմ է 32 անդամին, քանի որ այդ դեպքում 256 անդամ պետք է ընտրել բուհերի ՀԽ-ների համար, որոնց գործունեությունն ընկալելի կլինի:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանն էլ ասաց, որ ՀԽ անդամ լինելով՝ ծանուցված չէ, որ ՀԽ-ն լուծարվել է, և որ ինքն այլևս անդամ չէ, և հետաքրքրվեց, թե լինելով այն ժամանակ դեռևս գիտխորհրդի անդամ, երբ պրոֆեսորադասախոսական կազմից 8 անդամ ընտրվել է, ինչո՞ւ այն ժամանակ չի բարձրաձայնել վատ մթնոլորտի մասին:

Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ անառողջ մթնոլորտը հասկացվել է հունվարի 29-ի նիստին և հաջորդ նիստի օրակարգը կարդալիս: Նախարարը հարցին պատասխանելու համար մեջբերումներ կատարեց ՀԽ կանոնակարգից, օրենքներից և վստահեցրեց, որ վերջում լավ է լինելու:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Президент Армении посетил посольство Ирана и сделал запись в Книге соболезнованийДелегация Саудовской Аравии отправится в Китай без наследного принца из-за болезни короляApple специально отключила несколько гигабайт оперативной памяти в iPadВ ЕС грозят отменой безвиза с Грузией из-за закона об "иноагентах": Financial TimesДискуссия не столько о квадратных километрах, сколько о том, является ли Армения суверенным государством или нет:ПашинянКонгрессмены США требуют разрешить Киеву нанести удар по территории России американским оружиемМировые цены на никель взлетели до максимума с сентября 2023 годаПокойный президент Ирана был чувствителен к пограничным проблемам Армении, и мы продолжим учитывать их: Али ХаменеиИнстасамку убрали из программы концерта в КремлеПроходит судебное заседание по делу третьего президента Армении Сержа Саргсяна и другихМассовая эмиграция россиян из ТурцииСК пояснил предъявленное Грачу Гевондяну обвинение в подготовке захвата властиПарламент Армении одобрил ряд законодательных поправок к действующим законамДепутат от правящей партии: Премьер-министр Армении не изолировалсяПашинян – Хаменеи: Армения и ее народ являются хорошим другом и соседом в этот трудный для Ирана периодШвеция выделит более 6 миллиардов евро на военную поддержку УкраиныДженни Эрпенбек получила Международную Букеровскую премию в области литературы за роман “Кайрос”Стало известно, почему принц Гарри отказался навестить больного Карла IIIВозлюбленная Джейсона Стетхэма снялась полностью обнаженнойХАМАС поприветствовал заявления трех стран о независимости ПалестиныАрмения готова расширить сотрудничество с Люксембургом без каких-либо ограничений: спикер парламентаДавид Хачатрян избран судьей Конституционного суда АрменииНорвегия признает Палестину в качестве государстваПарламент Армении одобрил ряд поправок к действующим законамПремьер-министр Армении Никол Пашинян прибыл в ТегеранНа пост президента Вьетнама избран То ЛамВ Тегеране проходит церемония прощания с президентом Раиси, главой МИД страны и другими лицамиСпикер Национального собрания Армении сделал запись в Книге соболезнований, открытой в посольстве ИранаВ рамках Международной конференции по ядерной безопасности принято совместное заявлениеЧлены олимпийской сборной Армении проведут тренировочные сборы в МарселеАлен Симоньян обсудил с Президентом Верховной Рады Украины возможности расширения межпарламентских связейИзраиль и ХАМАС раскритиковали решение прокурора МУССовет ЕС одобрил конфискацию доходов от активов РФ в пользу УкраиныМинистр внутренних дел Армении принял делегацию, возглавляемую заместителем госсекретаря СШААрхиепископ: Встреча с карабахцами имела эмоциональное значениеТвой дом в Армении – Америабанк предлагает ипотечные кредиты для диаспоры Илон Маск сравнил новую функцию Windows 11 с сериалом «Черное зеркало»Специальный вечер ARARAT по случаю 100-летия маэстро Шарля АзнавураКитай ответит на любые действия, которые будут направлены против его целостности: МИД КитаяЖурналисты Армении приняли участие в футбольном турнире в МолдовеВ посольстве Исламской Республики Иран в Армении будет открыта Книга соболезнованийЕС намерен начать официальные переговоры о членстве Молдовы и Украины 25 июня: PoliticoПричиной падения президентского вертолета Ирана стала техническая неисправность: IRNAАрмен Григорян и Хамад Хамис аль-Кубаиси обсудили перспективы развития армяно- катарских отношенийГенеральный секретарь внимательно следит за процессом нормализации отношений между Азербайджаном и Арменией: ООНМинистр ИД Армении встретился с секретарем Организации Договора о всеобъемлющем запрещении ядерных испытанийАргишти Кярамян принял Брэндона Йодера«Паст»: Почему не хотят регистрировать партию, основанную Аршаком Карапетяном?Совет Безопасности ООН отклонил проект российской резолюции о неразмещении оружия в космосеВ Киранце ведутся геодезические работы по прокладке новой дороги и моста
Самое популярное