Երկրին է մոտենում Քեոփսի բուրգից մեծ աստերոիդ
Досуг![Երկրին է մոտենում Քեոփսի բուրգից մեծ աստերոիդ](/timthumb.php?src=disc/14-05-21/7addc378ebc15e24478e3afdaf5a112e.jpg&w=780)
Գերխոշոր չափերով 2015 KJ19 աստերոիդը, որը չափերով գերազանցում է Քեոփսի բուրգին, կմոտենա Երկրին մայիսի 14-ին, ասվում է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում: Երկնային մարմնի տրամագիծը, ըստ գիտնականների, 88-200 մետր է: Համեմատության համար նշենք, որ Քեոփսի բուրգի բարձրությունը 147 մետր է: Աստերոիդը Երկրին մոտենալու նվազագույն հեռավորությանը կհասնի Երևանի ժամանակով 14:04-ին: Թռիչքային ուղու մոտակա կետը գտնվելու է 15 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան Երկրից Լուսին:
Աստերոիդը Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին է, որը պտտվում է հիմնական աստղի շուրջը: Նրանք, ի տարբերություն մոլորակների, ունեն անկանոն ձև և չունեն մթնոլորտ, բայց կարող են ունենալ արբանյակներ:
![](banners/armflix.jpg)