Քաբուլի օդանավակայանում առաջիկա ժամերին ահաբեկչություն կարող է լինել․ Մեծ Բրիտանիայի ՊՆ
Всемирная пресса![Քաբուլի օդանավակայանում առաջիկա ժամերին ահաբեկչություն կարող է լինել․ Մեծ Բրիտանիայի ՊՆ](/timthumb.php?src=disc/26-08-21/94296ed21ca2461bccb52fe0ecf2476d.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայի իշխանությունները Քաբուլի օդանավակայանում ահաբեկչություն են սպասում առաջիկա ժամերի ընթացքում, հայտարարել է Միացյալ Թագավորության զինված ուժերի քարտուղար Ջեյմս Հեփին:
«Մեկ շաբաթվա ընթացքում հետախուզությունն ավելի համոզվեց, որ օդանավակայանում սպասվում է մոտալուտ հարձակում», - ասել է նա Sky News- ին:
Ըստ վարչության պետի՝ «Իսլամական պետության» զինյալները գիտակցում են, որ զանգվածային տարհանման պատճառով՝ այնտեղ շատ մարդիկ են կենտրոնացած, և դա «նրանց հնարավորություն է տալիս ցնցող բան անել»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ էր տվել չմեկնել քաղաքի այս հատվածը:
![](banners/armflix.jpg)