Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
МирԹուրքիայի հարավային Անթալիա նահանգում սեպտեմբերի 7-ի ցերեկը 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հաղորդում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ` երկրաշարժը գրանցվել է Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում։
Ստորգետնյա ցնցումները եղել են 26.02 կմ խորության վրա։
Նախնական տեղեկություններով՝ ավերածություններ և զոհեր չկան։