Մեգան Ֆոքսը MTV Video Music Awards-ին ներկայացել է «մերկ հանդերձանքով» (լուսանկարներ)
Фотографии![Մեգան Ֆոքսը MTV Video Music Awards-ին ներկայացել է «մերկ հանդերձանքով» (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/13-09-21/63c3800fe1e851813dd848ec537e2ab5.jpg&w=780)
«Տրանսֆորմերները» ֆիլմի աստղը, որը հպարտորեն կրում է սեքս-խորհրդանիշ տիտղոսը, հայտնվել է գայթակղիչ կերպարում:
Մեգան Ֆոքսը MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը ներկայացել է իր նոր ընկերոջ՝ երաժիշտ Կոլսոն Բեյքերի հետ, որը հայտնի է որպես «Machine Gun Kelly»: Արտիստուհու անկեղծ հանդերձանքը դարձել է քննարկման առիթ:
35-ամյա աստղը, ով ամեն անգամ միջոցառումներին ավելի ու ավելի քիչ հագուստ է կրում, հայտնվել է Mugler նորաձեւության տան թափանցիկ զգեստով և փոքրիկ ներքնազգեստով:
Կադրերն արագորեն տարածվել են համացանցում: Մեգանը նույնպես Instagram-ում կիսվել է իր անկեղծ նկարներով: Մի քանի ժամվա ընթացքում դրանք հավաքել են ավելի քան 2.6 միլիոն հավանում, և շատ երկրպագուներ հաճոյախոսություններով են ողողել իրենց սիրելիին: Այնուամենայնիվ, ոչ բոլորին է դուր եկել «մերկ հանդերձանքը»: Որոշ օգտատերեր վրդովվել են և նշել, որ նույն հաջողությամբ արտիստը կարող էր նաև առանց դրա ներկայանալ:
![](disc/13-09-21/e4d6438bec64c90cf26b0002811cf2ae.jpg)
![](disc/13-09-21/553207a4ef38772a420ade93272d348d.jpg)
![](banners/armflix.jpg)