Ռուսաստանի Պերմի երկրամասում աշակերտը դպրոցում կրակ է բացել (տեսանյութ)
ВидеоՌԴ Պերմի երկրամասում 12-ամյա դպրոցականը կրակ է բացել դպրոցում: Այս մասին հայտնում է 112 Telegram ալիքը:
Վեցերորդ դասարանցին երկու կրակոց է արձակել Saiga զինատեսակից: Տուժածներ չկան: Դպրոցականը ոստիկանների հետ զրույցում խոստովանել է, որ դպրոց է եկել հորից գողացված զենքով, որպեսզի «պատժի» մի աղջկա հետ, ով իրեն վիրավորել է:
Հրաձգության ժամանակ դեռահասը բղավել է․ «Աստված իմ մեջ է»։ Դպրոցի տնօրենին հաջողվել է վնասազերծել զինված դեռահասին: Նա երեխային մեկուսացրել է իր աշխատասենյակում՝ մինչև ոստիկանների ժամանումը։