ԱՆ-ն դիմում է վերջին 2 օրվա ընթացքում «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված քաղաքացիներին
Общество![ԱՆ-ն դիմում է վերջին 2 օրվա ընթացքում «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված քաղաքացիներին](/timthumb.php?src=disc/05-11-21/8f3e4012324ff27755b1b4dd92d12cb0.jpg&w=780)
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից ս.թ. նոյեմբերի 4-ին օգտված քաղաքացիների շրջանում արձանագրվել են նախնական ախտորոշմամբ «աղիքային վարակին» բնորոշ դեպքեր, առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, ովքեր վերջին 2 օրվա ընթացքում օգտվել են նշված պիցցերիաների ցանցից, ջերմության բարձրացում, փորթուլություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»:
Նշենք, որ ժամը 17:00-ի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ: Բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
![](banners/armflix.jpg)