Աղջիկը ցանկացել է հետևել TikTok-ի թրենդներին և հայտնվել վիրահատական սեղանի վրա (լուսանկարներ)
Фотографии12-ամյա Լեքսի Մայլզը որոշել է մասնակցել TikTok-ի վիրուսային թրենդին։ Աղջիկը ցանկացել է երկու մագնիսական գնդակներով «պիրսինգ» պատկերել և երեխան կուլ է տվել գնդակները: Լեքսին խնդրի մասին հայտնել է մորը, և նրան անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Առանց վիրահատության հնարավոր չի եղել հանել մագնիսները։ Այժմ աղջկան սպասում է վիրահատություն, որի ժամանակ նրանից ոչ միայն մագնիսները կհեռացնեն, այլեւ կկտրեն աղիքից մի կտոր։
Աղջկա մայրը՝ Քերի Մայլզը, լրագրողներին պատմել է, որ իր դուստրն այսպես է բացատրել՝ աղիքներում մագնիսների հայտնվելը պարզ զուգադիպություն է։ Սակայն բրիտանուհին կասկածանքով է մոտենում նրա խոսքերին և շտապում է ծնողներին զգուշացնել TikTok թրենդից բխող վտանգի մասին, հայտնում է Liverpool Echo-ն։
«Ես ոչինչ չգիտեի այդ թրենդի մասին մինչ այսօր. հայրս ինձ ասաց, որ այն այժմ շատ տարածված է: Լեքսին ասում է, որ ինքը դրան չի մասնակցել... Ինչ էլ որ եղել է` նա կուլ է տվել մագնիսները»,- ասել է աղջկա մայրը:
Քերին պատմել է, որ հիվանդանոցում ռենտգենը դիֆրագմայի մակարդակով մագնիսներ է ցույց տվել, սակայն հենց հաջորդ օրը, երբ մայրն ու դուստրը վերադարձել են մասնագետի մոտ, մագնիսներն ուղիղ աղիքի մեջ են եղել արդեն։ Աղջիկը դեռ վիրահատության չի ենթարկվել, բայց բժիշկներն արդեն պատրաստվում են դրան, քանի որ երկու այդքան ուժեղ մագնիսները կարող են մեծ վնաս հասցնել երիտասարդ մարմնին։
Ցավոք, փոքրիկ Լեքսիի դեպքը միակը չէ։ TikTok-ի հայտնվելուց շատ առաջ այսպես կոչված` նեոկուբների մասնիկները մեկ անգամ չէ, որ դարձել են երեխաների հոսպիտալացման պատճառ։ Եթե որոնման գիծ մուտքագրեք «երեխան կուլ է տվել մագնիսական գնդակներ», ապա ցնցումն ապահովված է: 2010 թվականից ի վեր դեպքերի թիվն անհաշվելի է։ Ամենից հաճախ բժիշկներին հաջողվում է փրկել երեխաներին, սակայն երբեմն նման խաղերն ավարտվում են ողբերգություններով։ Վերջերս TikTok-ի պատճառով միջադեպերի հաճախականությունը սկսել է աճել։