Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին. փաստաբան
Право![Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին. փաստաբան](/timthumb.php?src=disc/16-12-21/beb7dfaee4e7dbfc6f5b51cf164178c5.jpg&w=780)
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանցագործությունից կամովին հրաժարման հայտարարություն.
Նյարդերի գերլարում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեմ էմոցիաներին ու հանցագործ չդառնամ, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող մարդ կա, որ ինձ դրդում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք /ծանր վիրավորանք հասցնելը/ կատարեմ...
#Աշոտ_Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին...
Հիշեցնեմ, որ ՀՀ Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝
Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:
Ինձ էնպես հետաքրքիր է, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին...»:
![](banners/armflix.jpg)