Երևանում տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել
Общество![Երևանում տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել](/timthumb.php?src=disc/22-01-22/ac3d08814fedda2cfba35a114e6bc81c.jpg&w=780)
Արդեն կես ժամ է, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ համոզում են Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ տղամարդն անցել է կամրջից այն կողմ և սպառնում է իրեն ցած նետել:
Այս պահին պարեկներին և փրկարարներին միացել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու փորձում են հասկանալ նրա այդ քայլի դրդապատճառները:
Տեղում պարեկներ Նորայր Սահակյանն ու Էմիլ Նուրիջանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվում է:
![](banners/armflix.jpg)