Ավստրիայի ԱԳՆ-ն մտադիր է Կիևից տարհանել իր դիվանագետներին
МирԱվստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Վիեննան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան իր աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մենք Կիևում մեր դեսպանատան աշխատակիցներին տարհանելու ծրագիր ունենք, բայց այս պահին դրանք դեռ չենք իրականացվել, քանի որ հենց հիմա մեզ անհրաժեշտ է ամբողջ ուժով վերահսկել այնտեղ տիրող իրավիճակը»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ Վիեննան կգնա նման քայլի, եթե Ուկրաինայի հանդեպ սպառնալիք լինի կամ փոփոխության ենթարկվի անվտանգային իրավիճակը։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Կիևից դիվանագետների տարհանման հատուկ պատճառներ չկան և հորդորել էր չդրամատիզացնել իրավիճակը։
Մինչ այս ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ էր տվել Կիևում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքներին լքել Ուկրաինան։ Գործակալությունը խորհուրդ է տվել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին մտածել երկրից հեռանալու մասին:
Իր հերթին Ուկրաինայի ԱԳՆ-ն դիվանագետներին տարհանելու ամերիկյան կողմի որոշումը վաղաժամ է անվանել։