Թբիլիսիում Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով ցույցեր են ընթանում
Грузия![Թբիլիսիում Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով ցույցեր են ընթանում](/timthumb.php?src=disc/25-02-22/7d0cce4fdf2fdee0d068f67baf11a9e8.jpg&w=780)
Թբիլիսիում մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ցույցի և պահանջում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ուկրաինական հարցում նրա դիրքորոշման պատճառով։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Վրաստանը:
Այսօր ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված արեւմտյան ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։
Միաժամանակ վարչապետը որոշել է Անվտանգության խորհրդի նիստ չգումարել և բացառել է, որ մոտ օրերս կուղևորվի Կիև։
Ոմանք չեն գնահատել Վրաստանի ղեկավարի նման հավասարակշռված դիրքորոշումը։
![](banners/armflix.jpg)