Կենդանաբանական այգում էգ առյուծ է ծնվել
Другое![Կենդանաբանական այգում էգ առյուծ է ծնվել](/timthumb.php?src=disc/25-04-22/36ee9a842c0e7bb8c918901ecf2cecc1.jpg&w=780)
Երևանի Կենդանաբանական այգում նորից ծնունդ է գրանցվել՝ էգ առյուծ է ծնվել․ հայտնում են կենդանաբանական այգուց։ «Վերջին անգամ Այգում առյուծ ծնվել է 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ: Կորյունը մի քանի օրական է: Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ:
Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, կերակրվում է հատուկ կաթով 2 ժամը մեկ անգամ, որի համար Այգու տնօրենի ժ/պ-ի կարգադրությամբ սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ»,- ասված է հաղորդագրությունում։
![](disc/25-04-22/1f3367b16371e63f4a31d497c131e3a4.jpg)
![](disc/25-04-22/b5b6dab7203bfffba54eda7312eee8b4.jpg)
![](banners/armflix.jpg)