Դեբեդ գետը երեխա է ընկել
Чрезвычайный случай![Դեբեդ գետը երեխա է ընկել](/timthumb.php?src=disc/26-04-22/bb5317d3ffffb8b8ded30cb61b41c9eb.jpg&w=780)
Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել են 30 փրկարար։
Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․, ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
![](banners/armflix.jpg)