Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը (լուսանկարներ, տեսանյութ)
ВидеоՇրի Լանկայի տնտեսական վիճակից դժգոհ մի խումբ ցուցարարներ ներխուժել են նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայր։ Ինչպես երևում է համացանցում տարածած տեսանյութերից, նրանք գրավել են նստավայրը և ազատ շրջում են այնտեղ։ Ada Derana հրատարակությունը հայտնել է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների ուղղությամբ։ Բողոքի ցույցերի արդյունքում՝ 33 մարդ հոսպիտալացվել է, երկուսի վիճակը ծանր է։
![](disc/09-07-22/f37a687a0e6e0bb654412a5660682031.jpg)
![](disc/09-07-22/f18934af5e4e28b8bdf3ac7de802539a.jpg)
![](disc/09-07-22/740c4082e794b3d6a1c2c293d86665c2.jpg)
![](banners/armflix.jpg)