Ցուցարարները փորձել են գրոհել Շրի Լանկայի վարչապետի նստավայրը (լուսանկարներ)
Фотографии![Ցուցարարները փորձել են գրոհել Շրի Լանկայի վարչապետի նստավայրը (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/13-07-22/130afd4ab1122b730916eac5d507025e.jpg&w=780)
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում ցուցարարները փորձել են նորից գրոհել երկրի վարչապետի՝ քաղաքի կենտրոնում գտնվող նստավայրը, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, դեպքի վայրից հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։
Շրի Լանկայի նախկին նախագահ Գոտաբայա Ռաջապակսան երկրի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեին։
Ցուցարարները ցանկանում են ներխուժել վարչապետի գրասենյակի տարածք, հավելում է լրատվական գործակալությունը։ Նրանք կոտրում են ցանկապատերը և փորձում բարձրանալ դրանց վրայով։ Ցանկապատի հետևում զինված ուժայինների ներկայացուցիչներ են, մի քանիսը՝ հակագազերով։
Ուժայիններն արդեն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, սակայն դա առանձնապես ազդեցություն չի ունեցել, նշում է լրատվական գործակալության թղթակիցը։ Ցուցարարները ցրվելու մտադրություն չունեն և դեռևս գտնվում են վարչապետի շենքի հարակից ցանկապատերի մոտ։
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Գոտաբայա Ռաջապակսան, շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, լքել է երկիրը և թռել Մալդիվներ։
![](disc/13-07-22/c10a611be8104add0e7f545e88d13354.jpg)
![](disc/13-07-22/1bdb1c1ad35d0218c29909a2b1bea49c.jpg)
![](disc/13-07-22/b041025870cf66d2e0c0a861a8b891ed.jpg)
![](disc/13-07-22/bee69e1c3a42a2d16fa1997b6ef45848.jpg)
![](disc/13-07-22/c90b51dd46a3fbed03758bcd01a0a157.jpg)
![](banners/armflix.jpg)