Կասեցվել է «Անի և եղբայրներ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը. չի իրականացվել պատշաճ ախտահանում
Общество![Կասեցվել է «Անի և եղբայրներ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը. չի իրականացվել պատշաճ ախտահանում](/timthumb.php?src=disc/20-07-22/02d55c79c9c25de49a605966809fa3b3.jpg&w=780)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք):
Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
![](banners/armflix.jpg)