Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի (լուսանկարներ)
Фотографии![Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/28-07-22/266815c7dc1c0103d76f67389efcfb86.jpg&w=780)
Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ առնվազն 5 մարդ է զոհվել, 131-ը՝ վիրավորվել։ Այս մասին չորեքշաբթի օրը CNN Philippines-ի եթերում հայտարարել է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետներին արձագանքելու ազգային խորհրդի խոսնակ Մարկ Թիմբալը։ «Մայրաքաղաքում զոհեր և վիրավորներ չկան»,֊ ասել է նա։
Ավելի վաղ Հանրապետության ներքին գործերի և տեղական ինքնակառավարման նախարար Բենջամին Աբալոսը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ «60 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, չորսը մահացել է»։
«Մենք կշարունակենք տրամադրել տեղեկատվություն, քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ։ Կարծում եմ, որ այն ամենը, ինչ հնարավոր էր անել, արդեն արված է»,֊ասել է նա:
![](disc/28-07-22/eb14fff98a057159ac4680a32c5b39e3.jpg)
![](disc/28-07-22/6f07510de900ef2e52ad3b180a5a35c6.jpg)
![](disc/28-07-22/315b08ec80e7039caed76d9822388ae9.jpg)
![](banners/armflix.jpg)