CNN: ОПЕК+ продлила сокращение добычи нефти до 2025 года США, Япония и Южная Корея договорились о проведении совместных военных учений этим летом В Индонезии произошло извержение вулкана Ибу, выбросившего столб пепла высотой 7000 метров Пашинян и Путин провели телефонный разговор Омбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражают Грызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном Кавказе Министры обороны стран ОДКБ подписали документы по оснащению войск передовым вооружением Ситуация у здания МИД Армении накалилась (прямой эфир) Мишустин: Армения в 14 раз нарастила экспорт на рынки ЕАЭС Дипломаты аккредитованных в Армении представительств посетили зону бедствия 

Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ է արվել. ՊԵԿ

Право

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն հաղորդում էր ստացվել, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022 թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները:  Արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝  63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված՝ ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։

Քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից, այլ ընկերությունների միջոցով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 560 միլիոն ՀՀ դրամի հափշտակությունը նախապես պլանավորված մեխանիզմով կազմակերպել են ՀՀ քաղաքացիներ Հ. Ք. -ն և Գ. Ն. -ն։

Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ․Ք․-ն և Գ․Ն-ն, իրենց հանցավոր մտադրություններն անխոչընդոտ իրագործելու և հանցագործությունը քողարկելու նպատակով, մինչև պետական բյուջեից գումարներ հափշտակելը՝ 2022 թվականի հունիս ամսին առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաև այդ ընկերությունների և իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առևտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։

Այնուհետև, Հ.Ք. -ն և Գ. Ն. -ն, նշված 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հասանելիություն ստանալու նպատակով, կեղծել են կնիքներ, լիազորագրեր, դիմումներ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքներ, ու կազմված կեղծ փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչություն՝ գրանցվել են որպես կազմակերպությունների տնօրեն և էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր, որի հիման վրա հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային համակարգ մուտք գործելու ծածկագրեր և գաղտնաբառեր։

Վերջիններս, օգտագործելով խաբեության եղանակով ստացված ծածկագրերը ու գաղտնաբառերը, մուտք են գործել այդ 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ և հարկային մարմին ներկայացրել ընկերությունների կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցրել են ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում եկամտային հարկի գումարները համարվել են որպես ավել վճարված և պետական բյուջեից վերադարձվել հարկերի միասնական հաշվին։

Այնուհետև, վերադարձվող գումարների մեծությամբ պայմանավորված՝ հարկային հսկողությունից խուսափելու և հարկային ծառայողների տեսադաշտում չհայտնվելու նպատակով նշված անձինք հարկային մարմին են ներկայացրել 167 դիմում՝ եկամտային հարկի գումարները մաս-մաս  հարկերի միասնական հաշվից իրենց կողմից բացված հաշվեհամարներին վերադարձնելու մասին, որոնց հիման վրա գումարները փոխանցվել են այդ հաշվեհամարներին։

Այնուհետև Հ. Ք. -ն և Գ.Ն.-ն հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրամական միջոցները բազմաթիվ գործարքներով շրջանառել են իրենց, այդ թվում՝ նոր հիմնադրված ընկերությունների բանկային հաշիվներով և էլեկտրոնային դրամապանակներով ու կանխիկացնելով՝ տնօրինել: Իսկ պետական բյուջեից հափշտակված գումարի մյուս մասը հնարավորություն չեն ունեցել տնօրինել՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից անհապաղ կիրառված արգելադրման պատճառով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հ.Ք-ի և Գ.Ն-ի նկատմամբ որոշումներ են կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների համատեղ և համակարգված գործողությունների արդյունքում Հ.Ք-ն և Գ.Ն-ն հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջիններիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներկայացվել են մեղադրանքներ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիշյալ անձինք նախապես մշակված բանկային փոխանցումների սխեմաների կիրառման արդյունքում, թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը և իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել են որպես ձեռնարկատիրական գործունեության արդյունք և առանց խոչընդոտների տնօրինել են դրանք: Այսպիսով, Հ.Ք-ի և Գ.Ն-ի գործողություններում առերևույթ առկա են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված (փողերի լվացում) հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, որոնց նախաքննության ընթացքում կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ:

Քրեական վարույթով օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են և միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված հանցակիցներին, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
CNN: ОПЕК+ продлила сокращение добычи нефти до 2025 годаСША, Япония и Южная Корея договорились о проведении совместных военных учений этим летомОдежда, телефон, личные вещи есть, а ее нет: с ночи 31 мая ищут композитора Анаит МнацаканянЗеленский: Украина исключает альтернативные «мирные саммиты», в частности, предложенный КитаемВ Индонезии произошло извержение вулкана Ибу, выбросившего столб пепла высотой 7000 метровСуренян: Наконец-то в ближайшие дни мы несколько согреемсяКлиматическая «активистка» проникла в Музей Орсе в Париже и изуродовала шедевр Клода Моне«Паст» - Армения отказала России в предложенной помощиС удовлетворением отмечаю развитие торгово-экономического, культурного и гуманитарного сотрудничества между Россией и Арменией: Мишустин ПашинянуFinancial Times: Посла Великобритании в Мексике уволили из-за неудачной шутки с применением оружияГнелу Саносяну доложили о работах, проведенных в зоне бедствияИзраиль представил ХАМАС новое предложение о прекращении огня: БайденНа дороге М-6 продолжаются восстановительные работыЯпонский миллиардер Юсаку Маэдзава отменил частный полет знаменитостей вокруг ЛуныПереговоры с Москвой сейчас нереальны: ЗеленскийПашинян и Путин провели телефонный разговорИзраильские истребители нанесли удары по югу ЛиванаУкраина подверглась массированной атаке: Зеленский заявил о необходимости дополнительных поставок Patriot и F-16Глава Пентагона: Война с Китаем не является ни неминуемой, ни неизбежнойАвтопробег в Гюмри во главе с архиепископом Багратом ГалстаняномДепутат: Власти не пошли бы на такой уровень беззакония, если бы их не поддержали некоторые международные игрокиОмбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражаютВ администрации и детском саду села Арташен вспыхнул крупный пожарАвтодорога Ванадзор-Алаверди-Айрум-Баграташен закрытаУченые: Молекулярное профилирование улучшает диагностику и выживаемость детей с высоким риском развития ракаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 ИЮНЯНикол Пашинян присутствовал на церемонии открытия амфитеатра в городе ВедиЕС ввел санкции в отношении командования Вооруженных сил ИранаРубен Рубинян обсудил с послом Швейцарии перспективы сотрудничестваОбязательное медицинское страхование для въезжающих в Грузию туристов вступит в силу в 2026 годуГенпрокуратура Армении обжалует оправдательный вердикт по делу Сержа Саргсяна и другихВ новую рейтинговую таблицу ФИДЕ вошли шесть представителей Армении NYT: удары оружием США по РФ могут начаться в течение нескольких часов или днейОжидал ли Серж Саргсян оправдательного приговора?В Ереване открылся новый офис связи и поддержки EUMAГрызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном КавказеМинистры обороны США и Китая провели в Сингапуре встречуПопытки Киева атаковать Россию с использованием американского оружия указывают на участие США: ПесковУровень воды в озере Севан в мае повысился на 20 сантиметровГалстанян со сторонниками шествием отправился во двор церкви «Сурб Анна» ЕреванаНАТО с каждым днем ​​все ближе приближается к войне на Украине: ОрбанМинистр: Вещание «Первого канала» на территории Армении было возобновлено сразу после выплаты долгаВ селе Каркоп Лорийской области Армении водоснабжение и электричество пока не восстановленыТретий президент Армении Серж Саргсян оправдан14-й пакет санкций ЕС против России может быть принят в середине июня: О'салливанАвстралия выделит более $13 млн на обеспечение Украины электроэнергиейНеизвестный во время акции повредил колесо полицейской машины: Возбуждено уголовное делоМинистр: В Армении не возникнет проблем с дизелем и бензином из-за нарушенного ж/д сообщения с ГрузиейСитуация перед зданием МИД Армении остается напряженной: Самочувствие одного из граждан ухудшилосьВ Ереване между полицией и протестующими началась стычка
Самое популярное