Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում կանցկացվի քայլերթ և հանրահավաք
НК![Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում կանցկացվի քայլերթ և հանրահավաք](/timthumb.php?src=disc/26-08-22/cdba1795908c64cff80bfc853f6ebd14.jpg&w=780)
Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները հայտարարել են սեպտեմբերի 2-ին միջոցառումների կազմակերպման մասին:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00-ին Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:
«Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը: Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
![](banners/armflix.jpg)