Первопрестольный Святой Эчмиадзин: Гарегин II посетил мемориальный комплекс «Сардарапат» Собирательная воля должна вести нас по пути к демократической Армении. Арарат Мирзоян Институт Лемкина призывает президента Азербайджана освободить всех армянских пленных Католикос Всех Армян направил поздравительное послание по случаю Дня Республики Департамент О-де-Сен Франции готов оказать необходимую поддержку пострадавшей от наводнения области Тавуш Католикос Всех Армян отслужил панихиду по погибшим в результате наводнения Проект “Перекресток мира” похвален и обладает потенциалом для региональной стабильности: Джон Иньярриту «Паст»: Запад идет ва-банк? Восточный фланг НАТО договорился о создании «стены дронов» Запись вице-спикера парламента Чехии о действиях Азербайджана в НКвызвала бурную реакцию в Баку 

Ովքեր և ինչպես են մսխում կառավարության վերցրած վարկերը

Аналитический

2022 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 933 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած վիճակագրությունից։ Այս առաջին վեց ամիսներին պետական պարտքն աճել է 706 մլն դոլարով կամ 7.7%-ով։ Պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին, մինչդեռ արտաքին պարտքը պակասել է։ Մասնավորապես, 2022 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 496 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ կրճատվել է 152 մլն դոլարով կամ 2.3%-ով։ Ներքին պարտքը կազմել է 3 մլրդ 436 մլն դոլար՝ աճելով 859 մլն դոլարով կամ 33.3%-ով։

Հասկանալի է, որ կառավարությունը պետական պարտքը ավելացնում է ինչ-ինչ կարևոր խնդիրներ լուծելու նպատակով: Սակայն, արդյո՞ք այդ խնդիրները ստանում են իրենց լուծումը:  2019 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հայաստանին 248.2 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու մասին ծրագիրը։ Այս գումարը նախատեսված էր Հայաստանի տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար: Արդյո՞ք Հայաստանի տնտեսության մեջ տեղի են ունեցել այդ վերը նշված կառուցվածքային բարեփոխումները, ըստ էության՝ ոչ: Հայաստանի կառավարությունը գումարի ծախսման ուղղությունները փոխել է՝ այդ ծրագրով Հայաստանին հասու միջոցներն ուղղելով ոչ թե կառուցվածքային բարեփոխումներին, այլ նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորմանը, ինչը մի շարք տնտեսագետների գնահատմամբ՝ դարձավ ոչ թե աջակցություն, այլ փողի վատնում, որովհետև առանց գնահատելու տնտեսվարողների կարիքները՝ Կառավարությունը փող բաժանեց և՛ այդ փողի կարիքն ունեցող, և՛ չունեցող տնտեսվարողներին, անգամ նրանց, որոնց բիզնեսը կորոնավիրուսի համավարակի պայմաններում բարգավաճեց։ Ստացվում է, որ Վահան Քերոբյանը չի լուծել իր առջև դրված այն խնդիրը, որը լուծելու նպատակով էլ կառավարությունը վարկ է վերցրել:

Դեռևս 2013 թվականին Հայաստանը Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքել էր 35 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքներն իրականացնելու համար։ Մասնավորապես, նշված գումարով պետք է իրականացվեին կառուցման շինարարական աշխատանքները, գնվեին բժշկական սարքավորումներ և կահույք։ Նախորդ իշխանության ժամանակ կնքված այս վարկային համաձայնագիրը 2020 թվականի մարտի 6-ին գործող Կառավարությունը ենթարկել է փոփոխության, ըստ որի Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել են վարկով նախատեսված միջոցառումների ցանկից։ Այսինքն՝ ՀՀ նախորդ կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ 35 մլն ԱՄՆ դոլարով երկու բժշկական կենտրոն վերանորոգելու և կահավորելու համար, գործող Կառավարությունը որոշել է երկու ԲԿ-ի համար նախատեսված գումարով նորոգել մեկը, սակայն այստեղ էլ խնդիրներ են առաջացել, քանի որ նախատեսված գումարից 3 մլն ԱՄՆ դոլարն ուղղվել է այլ նպատակի, և հիմա նոր վարկ է վերցրել դեֆիցիտը փակելու համար։ Եվ այսպես, 2021թ․ փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի «IBRD» միջև ստորագրվել է 7.4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով նոր վարկային համաձայնագիր՝ 35 մլն ԱՄՆ դոլար արժեքով վարկային համաձայնագրով ստանձնած, բայց չկատարած պարտավորությունները կատարելու համար։

Ինչպես գիտենք՝ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ և այդ նպատակով նույնպես Փաշինյանի կաբինետը միլիոնավոր դոլարների վարկեր է վերցրել: ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյո՞ք բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունը այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:

Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև  կնքվել էր ֆինանսական պայմանագիր, որով նշված բանկից համաֆինանսավորման համար կներգրավվի 5 մլն եվրո գումարի չափով վարկ՝ Երևանի Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար: Սակայն, չգիտես ինչու, այդ երկրորդ փուլը ձգվում է շուրջ երկու տարի և դեռ պարզ չէ՝ նոր կայարանը կառուցվելու է, թե ոչ: Ինքը` քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այս առումով սկեպտիկ է:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի 7,4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որը ամիսներ առաջ  հաստատվել է Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների կողմից, կոչված էր նպաստելու Հայաստանի առողջապահական համակարգի հակազդեցությանը կորոնավիրուսային հիվանդությանը: Թե որքան հաջող է հակազդել քովիդի տարածմանը նախարարությունը և անձամբ նախարար Անահիտ Ավանեսյանը` գաղտնիք չէ: ՊՎԾ-ն և Հաշվեքննիչ պալատը ունեն հիմնավոր կասկածներ, որ համավարակի հակազդեցության համար վարկով վերցված գումարները պարզապես փոշիացել են:

Վերը նշվածները ընդամենը մի քանի դրվագներ են, որոնք, սակայն, ցույց են տալիս, թե ինչպես են հեղափոխական պաշտոնյաները մսխում միջազգային կառույցներից ստացած վարկերը. վարկեր, որոնք վաղը ծանր բեռի պես մնալու են քաղաքացիների ուսերին..

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Путин: Ввод западных войск на Украину - это ещё один шаг к конфликту в Европе и глобальному конфликтуОливье Декотиньи направил поздравительное послание по случаю Дня РеспубликиГлава МОНКС призвала студентов помочь в ликвидации последствий наводненияПервопрестольный Святой Эчмиадзин: Гарегин II посетил мемориальный комплекс «Сардарапат»Священнослужителям во главе с Католикосом всех армян удалось подняться к мемориальному комплексу «Сардарапат»МИД РА поздравил Эфиопию по случаю Национального дняДизайн логотипа Apple в iPad может быть измененПарламент Дании отклонил законопроект о признании палестинского государстваВысшее руководство Армении посетило мемориальный комплекс СардарапатСергей Петросян назначен начальником Военно-топографической службы ВСНорвегия официально признала ПалестинуМэр: В Ахтале Лорийской области Армении продукты к вечеру могут закончитьсяСобирательная воля должна вести нас по пути к демократической Армении. Арарат МирзоянБельгия и Украина подписали соглашение по безопасностиПолицейские попытались воспрепятствовать входу Гарегина II на территорию мемориального комплекса «Сардарапат»Украина трижды за ночь пыталась атаковать территорию России: МО РФПо случаю Дня республики состоялась церемония награжденияПарламент Грузии готовится преодолеть вето президента на законопроект «О прозрачности иностранного влияния»Блинкен поддержал совместную работу Армении и Азербайджана для достижения мираПекин призвал Вашингтон не вмешиваться в пограничные споры между Китаем и его соседямиРФ придает большое значение союзническим отношениям с Азербайджаном: ПутинАрхиепископ: Сегодня никакого митинга не будетОт имени Сержа Саргсяна возложен венок к памятнику Сардарапатской битвыПремьер-министр Армении впервые не посетил СардарапатПрезидент Аргентины сменил премьер-министраАрхиепископ: Это дело на себя должны были взять политические силы Армении«Грапарак»: Никол Пашинян не поедет в Сардарапат«Грапарак»: Никол Пашинян не поедет в СардарапатАрхиепископ: Пашинян не приехал в Сардарапат по двум причинамИнститут Лемкина призывает президента Азербайджана освободить всех армянских пленныхКатоликос Всех Армян направил поздравительное послание по случаю Дня РеспубликиНа территории РА есть закрытые автодорогиПоздравительное послание премьер-министра Никола Пашиняна по случаю Дня республикиСурен Папикян отбыл с рабочим визитом в БрюссельРоссийский парламентарий: Разделяем подходы Баку по взаимодействию в ПАСЕНа территории Республики Армения есть закрытые автодорогиИшхан Сагателян назвал Полицию РА организованной преступной группировкойВ ООН призвали привлечь к ответственности виновных в ударе по лагерю в ГазеВ Японии сообщили о возможном ракетном пуске КНДРДепартамент О-де-Сен Франции готов оказать необходимую поддержку пострадавшей от наводнения области ТавушКПП Баграташена работает в обычном режимеМинистр: В Армении повреждено около 2,5 км железной дорогиВыросло число соавторов законопроекта Конгресса США о санкциях против азербайджанских чиновниковДепутат от правящей партии: Смена власти в Армении больше всего нужна РоссииВласти Грузии законом об иностранных агентах закрывают стране дорогу в ЕС: министр ИД ГерманииБлинкен предупредил Грузию, что ближайшие месяцы станут решающими в вопросе членства в ЕС Комитет парламента по юридическим вопросам одобрил преодоление вето на закон «О прозрачности иностранного влияния»Работа 16-и станций операторов связи в зоне наводнения в Армении пока не восстановленаПартнерство между ФРГ и Францией критически важно: МакронМинистры иностранных дел ЕС в Брюсселе обсудят ситуацию на Украине, Ближнем Востоке и в ГрузииСМИ: количество утечек в Минобороны Британии выросло почти в пять раз за пять лет
Самое популярное