Իրանը ռուսական գազը խողովակաշարերով կներկրի Ադրբեջանից․ Fars
Всемирная пресса![Իրանը ռուսական գազը խողովակաշարերով կներկրի Ադրբեջանից․ Fars](/timthumb.php?src=disc/19-09-22/61919821852489d8d6b9cf5028e19eac.jpg&w=780)
Իրանը ռուսական գազը խողովակաշարերով կներկրի Ադրբեջանից՝ համաձայն երկու ամիս առաջ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ կնքված խոշոր գործարքի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների, հաղորդում է Press TV-ն:
Fars գործակալության տվյալներով՝ Իրանը Ռուսաստանից օրական մոտ 9 միլիոն խորանարդ մետր գազ եւ օրական եւս 6 միլիոն խորանարդ մետր գազ կգնի՝ երկրի հարավում սպառողներին մատակարարելու սվոպ-գործարքի շրջանակներում:
Իրանի նավթի նախարարության ներքին հավետվության համաձայն՝ գնման եւ փոխանակման պայմանավորվածությունները կապված են հուլիսին Իրանի պետական նավթային NIOC ընկերության եւ ռուսական «Գազպրոմ»ի միջեւ կնքված 40 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը կարող է ընդունել ռուսական գազի մատակարարումները Թուրքմենստանից՝ Թուրքիա եւ Իրաք սվոպ-մատակարարումների նպատակով։ Սակայն նոր ապացույցները ցույց են տալիս, որ Իրանը կօգտագործի օրական 15 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարումները Ռուսաստանից՝ հզորացնելու իր ներքին մատակարարման շղթան դեպի հյուսիս-արեւմուտքի խիտ բնակեցված շրջաններ՝ միաժամանակ հնարավորություն ունենալով երկրի արեւմուտքում գազատարների միջոցով բնական գազի ավելացած ծավալներ արտահանել Թուրքիա եւ Իրաք։
Իրանն արդեն գազի փոխանակման պայմանագիր է ստորագրել Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ։
Ինչպես նշում է Fars-ը, Իրանը ՀԲԳ-ի տեսքով օրական 6 մլն խորանարդ մետր ռուսական գազ կմատակարարի հարավում սպառողներին։ «Գազպրոմը» հեղուկացման գործընթացում գործընկեր կլինի։
![](banners/armflix.jpg)