Չավին գերազանցել է Զիդանի ռեկորդը
Спорт![Չավին գերազանցել է Զիդանի ռեկորդը](/timthumb.php?src=disc/02-10-22/7fc72813ac666413f4bdd72901efdc5f.jpg&w=780)
«Բարսելոնան» Լա լիգայի 7-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթել է «Մալյորկային»։ Հանդիպման միակ գոլը խփել է Ռոբերտ Լևանդովսկին։
Կատալոնական ակումբն արդեն 18 արտագնա խաղ անպարտելի է Չավիի գլխավորությամբ։ «Բարսելոնան» 13 հաղթանակ է տարել և 5 ոչ-ոքի գրանցել, հայտնում է armsport.am-ը։
Չավին գերազանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի ցուցանիշը։ Մադրիդյան ակումբը ֆրանսիացու գլխավորությամբ 2016 թվականին անպարտելի էր արտագնա 17 խաղերում։
![](banners/armflix.jpg)