Պրահայում մեկնարկել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը
ИностранныйՊրահայում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մեկնարկել են Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտնեց, որ Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: