Զեմֆիրան մինի ալբոմ է թողարկել
ДосугԶեմֆիրան նոր մինի ալբոմ է թողարկել՝ «Земфира от Луки» խորագրով։ Այս մասին հայտնում է երգչուհու կայքը։ Սկավառակի վրա չորս երգ կա՝ «II», «Время не щадит», «Апероль» և «Мой друг»:
Օգոստոսին Զեմֆիրան հայտարարել է «Borderline Tour – 2022» շրջագայության մասին, որը կանցկացվի հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 3-ը տասնմեկ քաղաքներում, որոնց թվում չկան ռուսականները: Համերգներ տեղի կունենան Լիմասոլում, Թել Ավիվում, Ստամբուլում, Վիեննայում, Պրահայում, Օֆենբախում, Համբուրգում, Բեռլինում, Փարիզում, Հաագայում եւ Լոնդոնում։