Եթովպիայում բացվել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի հուշատախտակը
Мир![Եթովպիայում բացվել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի հուշատախտակը](/timthumb.php?src=disc/14-10-22/0f01928434c6862f71e23702f8981dd2.jpg&w=780)
Եթովպիայի Դիռե Դավա քաղաքում Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանության և Դիռե Դավայի քաղաքապետարանի մասնակցությամբ hոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել տեղի Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի (կառուցվել է 1928թ. հայ համայնքի կողմից) հուշատախտակի բացման արարողությունը։
Դիռե Դավայի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գեբեյհու Թիլահունը և Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արտեմ Ազնաուրյանն իրենց խոսքում արժևորեցին Եթովպիայում, մասնավորապես Դիռե Դավայում, հայկական ժառանգության պահպանման կարևորությունը, որպես երկու երկրների միջև դարավոր բարեկամության դրսևորում:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համագործակցության և երկկողմ մշակութային միջոցառումների իրականացման շուրջ:
![](banners/armflix.jpg)