Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
![Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ](/timthumb.php?src=disc/14-10-22/2833211af48dae61a6d215968958966f.jpg&w=780)
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ:
ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում:
Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք:
Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերող մի շարք հարցեր:
![](banners/armflix.jpg)