Զելենսկին մտադիր է հրատարակել իր ելույթների հավաքածուն
Աշխարհ![Զելենսկին մտադիր է հրատարակել իր ելույթների հավաքածուն](/timthumb.php?src=disc/18-10-22/ef359e66c3a665935c5fed62403ad39c.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մինչեւ դեկտեմբեր կթողարկի իր ելույթների «Ուղերձ Ուկրաինայից» հավաքածուն, որը տպագրվում է մեկ գրքի համար 16 դոլարով:
Գրքույկը կթողարկի ամերիկյան Penguin Random House հրատարակչությունը, հայտնում է РИА Новости-ն:
Հավաքածուում կներառվեն Զելենսկու ելույթները 2019 թվականի նախագահական ժամկետի սկզբից մինչեւ 2022 թվականի ավարտը:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ գրքում կներառվեն իր այն ելույթները, որոնք նախատեսված են «ուկրաինական ժողովրդի պատմությունը պատմելու համար»:
ԱՄՆ-ում հրատարակվելիք հավաքածուն կթողարկվի նաև ձայնային և էլեկտրոնային ձևաչափով։
Առաջին տպաքանակը հասանելի կլինի մինչեւ դեկտեմբերի 6-ը։
![](banners/armflix.jpg)