Արմավիրում ցուլը հարձակվել է մարդկանց վրա․ նրան սպանել են
Общество![Արմավիրում ցուլը հարձակվել է մարդկանց վրա․ նրան սպանել են](/timthumb.php?src=disc/12-11-22/413111d2759dd2160e3ecabf2b71b28f.jpg&w=780)
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում այսօր՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ցուլը հարձակվել է մարդկանց վրա՝ նրանց մարմնական վնասներ հասցնելով։
«Շատ մանրամասների չեմ տիրապետում։ Քաղաքից է եղել ցուլը, ուրիշ տեղից չի եկել, մի տեղից փախչել է այլ տեղ։ Հինգ քաղաքացի է վիրավորվել, բոլորի վիճակը բավարար է, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
![](banners/armflix.jpg)