Բաքուն ռուս խաղաղապահներին մեղադրել է Լաչինի միջանցքը շրջափակելու մեջ
Россия![Բաքուն ռուս խաղաղապահներին մեղադրել է Լաչինի միջանցքը շրջափակելու մեջ](/timthumb.php?src=disc/13-12-22/802111c5f44b91ea78a1fb06fe068af0.jpg&w=780)
Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի «ցուցարարների», այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Նման անհեթեթ հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Ադրբեջանի քաղաքացիական հանրության ներկայացուցիչները փորձում են կանխել գողացված բնական ռեսուրսների տեղափոխումը, այլ ոչ թե խոչընդոտել քաղաքացիական նշանակության այլ տրանսպորտային միջոցների շարժը»,-ասել է Հաջիևը։
![](banners/armflix.jpg)