Սուրբծննդյան տոնին ընդառաջ աղոթքս մեկն է՝ անվտանգություն՝ հայրենիքիս, համերաշխություն՝ հայ ժողովրդին, և սեր ու հարգանք` միմյանց նկատմամբ. Արման Վարդանյան
Общество![Սուրբծննդյան տոնին ընդառաջ աղոթքս մեկն է՝ անվտանգություն՝ հայրենիքիս, համերաշխություն՝ հայ ժողովրդին, և սեր ու հարգանք` միմյանց նկատմամբ. Արման Վարդանյան](/timthumb.php?src=disc/05-01-23/27b8c80e214e4694e5adb7b7a210f864.jpg&w=780)
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։ Տոնին ընդառաջ աղոթքս մեկն է՝ անվտանգություն՝ հայրենիքիս, համերաշխություն՝ հայ ժողովրդին և ամենակարևորը՝ սեր ու հարգանք միմյանց նկատմամբ։
Թող որ Քրիստոսի Ծննդյան օրը ջերմությամբ և սիրով լցնի բոլորիս օջախներն ու սրտերը, Աստծո օրհնությամբ՝ թող խաղաղություն թևածի մեր երկրում։
Վստահ եմ՝ մենք՝ հայերս, ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն՝ դիմակայելու այս դժվարություններին և շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն ազատ ու բարեկեցիկ Հայաստանի և Արցախի։
Աստված պահապան մեր ազգին ու հայրենիքին»։
![](banners/armflix.jpg)