ՊՍԺ-ի սեփականատերերը ցանկանում են ներդրումներ կատարել այլ ակումբում
СпортQatar Sports Investments-ը, որը պատկանում է ՊՍԺ-ին, ցանկանում է ներդրումներ կատարել այլ ակումբում։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, գրում է Tribuna-ն։
Ընկերության ներկայացուցիչներն ակտիվորեն շփվում են Պրեմիեր լիգայի ակումբների, այդ թվում՝ «Տոտենհեմի» հետ։ ՊՍԺ-ի նախագահ և QSI-ի գործադիր տնօրեն Նասեր Ալ-Խելաիֆին այս շաբաթ հանդիպել է լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևիի հետ:
Դա ընդամենը ճանաչողական հանդիպում էր։ Բանակցությունները վաղ փուլում են։ QSI-ն գնահատում է բոլոր տարբերակներն ու ակումբները: Սակայն սպասվում է, որ ընկերությունը 2023 թվականին ներդրումներ կանի մի քանի ակումբներում: Նշվում է, որ «Լիվերպուլի» հետ բանակցություններ չեն եղել։
QSI-ն արդեն ունի Բրագայի բաժնետոմսերի 23%-ը, սակայն ցանկանում է դառնալ Եվրոպայի առնվազն մեկ այլ ակումբի փոքրամասնության բաժնետեր: Հարավային Ամերիկան նույնպես նպատակային տարածաշրջան է։