Պատերազմի անթաքույց սպառնալիքը չտեսնելու տալը պետական իդիոտիզմ է. Բալյան
Блогосфера![Պատերազմի անթաքույց սպառնալիքը չտեսնելու տալը պետական իդիոտիզմ է. Բալյան](/timthumb.php?src=disc/11-01-23/e14999dcd46c518f607231fa1b7da1ff.jpg&w=780)
Երեկ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության ադրբեջանական առաջարկը դեռ որոշ ժամանակ կմնա սեղանին, որից հետո Ադրբեջանն այդ ուղղությամբ հատուկ ակտիվություն այլևս չի ցուցաբերի:Այս մասին ֆեյսբուքում գրել է Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը.
««Ուրեմն սահմանը կանցնի այնտեղ, որտեղ մենք անհրաժեշտ կհամարենք»:
Պատերազմի անթաքույց սպառնալիքը չտեսնելու տալը պետական իդիոտիզմ է՝ քաղաքական տգիտություն է և ինքնաբավ քաղաքական անգործունակություն:
Երկիրը պետք է պատրաստել պաշտպանության, քանի դեռ կա դրա համար անհրաժեշտ ժամանակ և հնարավորություն, այլապես հատուցումը լինելու է շատ դաժան»:
![](banners/armflix.jpg)