Սանկտ Պետերբուրգում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել
Россия![Սանկտ Պետերբուրգում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել](/timthumb.php?src=disc/19-01-23/84d2b87708472f2173398387c658e787.jpg&w=780)
Սանկտ Պետերբուրգում, որտեղ հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին, օդը տաքացել է մինչև + 5°C, գերազանցվել է 2020 թվականին սահմանված ջերմաստիճանի ռեկորդը, գրում է Gazeta-ն։
«Սանկտ Պետերբուրգում ժամը 10:30-ին օդի ջերմաստիճանը հասել է +5 աստիճանի, այժմ արդեն այն իջել է։ Այսպիսով, Սանկտ Պետերբուրգում հունվարի 19-ի նոր ռեկորդ է գրանցվել (2020-ին +4,7 աստիճան էր)»,- իր Telegram ալիքում գրել է Սանկտ Պետերբուրգի եղանակի գլխավոր տեսաբան Ալեքսանդր Կոլեսովը։
Նրա խոսքով՝ գիշերը քաղաքի կենտրոնում 9,2 մմ անձրև է տեղացել։ Նա նշել է, որ տեղումների շարունակականության պատճառով՝ մեծ է տեղումների ռեկորդային մակարդակի հասնելու հավանականությունը։
![](banners/armflix.jpg)