Հայաստանի 3 շախմատիստ հայտ է ներկայացրել Եվրոպայում
Спорт![Հայաստանի 3 շախմատիստ հայտ է ներկայացրել Եվրոպայում](/timthumb.php?src=disc/23-01-23/a1cd1440a0c94dd4a8e1c33fc771477c.jpg&w=780)
Եվրոպայի 27 երկրների 286 շախմատիստ արդեն հայտ են ներկայացրել մասնակցելու աշխարհամասի անհատական առաջնությանը, որը մեկնարկելու է մարտի 2-ին Սերբիայի Վրնյաչկա-Բանյա քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը։ Առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո։ Հաղթողը կստանա 20 հազար եվրո։
Հայաստանից առաջինը հայտ են ներկայացրել 3 շախմատիստ՝ միջազգային վարպետներ Էմին Օհանյանը և Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետ՝ Սարգիս Մանուկյանը։
Հավելենք, որ հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 2-նն է։
![](banners/armflix.jpg)