Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
Россия![Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ](/timthumb.php?src=disc/31-01-23/0dbccd6eaa0ee03e73fd03c284c709f2.jpg&w=780)
Հունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Նախարարները շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)