41-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն հանրությանը ներկայացել է «մերկ» զգեստով
Фотографии![41-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն հանրությանը ներկայացել է «մերկ» զգեստով](/timthumb.php?src=disc/13-03-23/3940e6cdda34e8659f92e926397df330.jpg&w=780)
Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն Vanity Fair երեկույթին ներկայացել է թափանցիկ հագուստով։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Vanity Fair ամենամյա երեկույթին, որն ավանդաբար տեղի է ունենում «Օսկար»-ից հետո, 41-ամյա սուպերմոդելը ներկայացել է «մերկ» զգեստով: Կերպարը լրացվել է երեկոյան դիմահարդարմամբ, մեծ ականջօղերով և մատանիների հավաքածուով։
Vanity Fair երեկույթն անցկացվել է Բևերլի Հիլզի Ուոլիս Անենբերգ կենտրոնում: Երեկոյի հյուրերն են եղել բազմաթիվ դերասանուհիներ և մոդելներ։ Նրանց թվում էին Էմիլի Ռատակովսկին, Օլիվիա Ուայլդը, Հանթեր Շաֆերը և այլք։
![](disc/13-03-23/beb1e4fb6443a63bee1e2a4fdd495d4d.jpg)
![](banners/armflix.jpg)