Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր
Общество![Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր](/timthumb.php?src=disc/24-03-23/0f8998dab229742bbf82e045e3a7dc5b.jpg&w=780)
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա խաղով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն ս․թ․ մարտի 25-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 00:00-ին:
![](banners/armflix.jpg)